Աշխարհ

18.01.2023 18:53


Հնդկաստանը 2023-ին բնակչության թվով կգերազանցի Չինաստանին. World Population Review

Հնդկաստանը 2023-ին բնակչության թվով կգերազանցի Չինաստանին. World Population Review

Հնդկաստանը, ամենայն հավանականությամբ, Չինաստանին բնակչության թվով կգերազանցի արդեն այս տարի, ինչի մասին ասվում է World Population Review վիճակագրական կազմակերպության կողմից անցկացված հետազոտության մեջ։

Նշվում է, որ այժմ Հնդկաստանի բնակչությունը կազմում է 1 422 706 266, իսկ Չինաստանինը՝ 1 425 831 275։ Միաժամանակ հետազոտության մեջ նշվում է, որ «Բնակչության աճի ցուցանիշով Հնդկաստանը Չինաստանին կգերազանցի՝ որպես աշխարհի ամենախիտ բնակեցված երկիր»։ Խոսքը 2023 թվականի մասին է։

Բացի այդ, կանխատեսվում է, որ Հնդկաստանի բնակչությունը մինչև 2050 թվականը կաճի կայուն: Արդյունքում՝ 27 տարի անց հարավասիական հանրապետությունում կարող է ապրել 1 670 490 000 մարդ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը