Աշխարհ

18.01.2023 19:48


Պելեն, ամբողջ կյանքում հերքելուց հետո, իր կտակում ընդունել է արտամուսնական դստեր հայրությունը

Պելեն, ամբողջ կյանքում հերքելուց հետո, իր կտակում ընդունել է արտամուսնական դստեր հայրությունը

Ֆուտբոլի լեգենդ Պելեն իր կտակում ընդունել է, որ «գաղտնի» դուստր ունի՝ չնայած, որ ամբողջ կյանքում հերքել է աղջկա կենսաբանական հայրը լինելու մասին պնդումները:

Ինչպես գրում է Daily Mail-ը, մարզիկը նախկինում հրաժարվել էր ընդունել, որ ինքը Սանդրա Ռեժինայի հայրն է, ինչը մեծապես կոտրել է կնոջ սիրտը:

Չնայած դրան, 82-ամյա Պելեն մահից առաջ խնդրել է հանդիպել Ռեժինայի երկու որդիների հետ. նրանց առաջին ու վերջին հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 28-ին՝ Պելեի մահից ընդամենը մեկ օր առաջ:

Այժմ պարզվել է, որ ֆուտբոլիստն իր բազմամիլիոնանոց ունեցվածքից բաժին է հատկացրել թոռներին, այն բանից հետո, երբ վերջապես իր կտակում Սանդրա Ռեժինային անվանել է որպես իր յոթ երեխաներից մեկը:

Այս քայլն ավարտին է հասցրել ընտանեկան դրաման, որը տասնամյակներ շարունակ տանջում էր Ֆուտբոլի աշխարհի գավաթի եռակի հաղթողին: Ռեժինայի որդիները՝ Օկտավիո Ֆելինտո Նետոն և Գաբրիել Արանտես դու Նաշիմենտոն, ասել են, որ իրենց մոր երազանքն իրականացավ:

Նշվում է, որ Ռեժինան այժմ ողջ չէ. նա մահացել է 2006-ին՝ քաղցկեղից:

Աղբյուրը մանրամասնում է, որ Ռեժինան լույս աշխարհ է եկել Պելեի և նրա մաքրուհու՝ Անիսիա Մաչադոյի սիրային կապի արդյունքում: Մաչադոն տարիներ շարունակ պայքարել է, որպեսզի Պելեն ընդունի, որ աղջկա հայրն է, բայց նա հրաժարվել է դա անել, նույնիսկ այն բանից հետո, երբ ԴՆԹ թեստն ապացուցել էմարզիկի հայրությունը:

Ի վերջո Ռեժինան 1996 թվականին՝ հինգ տարվա դատական պայքարից հետո, իրավունք է ստացել օգտագործել Պելեի ազգանունը՝ Նաշիմենտո:

Պելեն երեք երեխա ուներ իր առաջին ամուսնությունից, երկվորյակներ՝ երկրորդ ամուսնությունից, Ռեժինան՝ արտամուսնական կապից, բացի այդ, նա ճանաչել է իր մյուս ապօրինի դստերը՝ Ֆլավիա Կուրցին, որին ունեցել է 1968 թվականին լրագրող Լենիտա Կուցի հետ սիրավեպից հետո։

Պելեն հարցազրույցներից մեկում ասել է, որ ունեցել է «նորմալ երիտասարդություն և բազմաթիվ սիրային արկածներ»:

Sandra Regina, pictured, was one of Pele's seven children, but he refused to acknowledge he was her father

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը