Ջեյմս Քեմերոն հայտարարել է «Ավատար 3»-ի վերաբերյալ ծրագրերի մասին
Կանադացի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը պատմել է «Ավատար 3» ֆիլմի որոշ ծրագրերի մասին, գրում է Comicbook-ը։
Քեմերոնը նշել է, որ սյուժետային փոփոխություններ է պատրաստվում անել։
«Ես կօգտվեմ նրանից, թե ինչն է մարդկանց ամենաշատը դուր եկել երկրորդ մասում և ինչն է ամենաշատը քննարկվել: Ես կարող եմ շտկել որոշ բաներ, սակայն դա կտրուկ չի լինի։ Միգուցե ես մի փոքր կշտկեմ մանրամասները, որպեսզի կենտրոնանամ այն բաների վրա, որոնց մարդիկ արձագանքում են»,-ասել է ռեժիսորը:
Նա հավելել է, որ երրորդ ֆիլմի պատմողը կլինի Լոակը, և ոչ թե Ջեյք Սալին, ինչպես առաջին երկու մասերում է։ Նրա խոսքով, ֆրանշիզայի հաջորդ ֆիլմերում պատմողները կփոխվեն։

Աղբյուրը՝ style.news.am