Նոր Զելանդիայի վարչապետը «բավականաչափ էներգիա չունենալու» պատճառով հայտարարել է հրաժարականի մասին (տեսանյութ)
Ջասինդա Արդերնը մամուլի ասուլիսում հայտարարել է Նոր Զելանդիայի վարչապետի պաշտոնից իր հրաժարականի մասին, տեղեկացնում է Daily Mail-ը՝ նկատելով, որ վարչապետը հազիվ է զսպել հուզմունքը:
Նրա հրաժարականն ուժի մեջ կմտնի կիրակի, եթե Լեյբորիստական կուսակցությունը կարողանա ընտրել նրան փոխարինողին:
Արդերնը, խոսելով հրաժարականի պատճառների մասին, մանրամասնել է, որ «հույս է ունեցել սուրբծննդյան արձակուրդի ժամանակ բավականաչափ էներգիա վերագտնել վարչապետի աշխատանքը շարունակելու համար, բայց չի կարողացել դա անել»:
«Երբ ես հասկացա, որ դա ինձ մոտ չի ստացվել, գիտեի, որ, ցավոք, այլընտրանք չկա, քան հիմա հեռանալը»,-ասել է նա Նեպիերում Լեյբորիստական կուսակցության ավանդական հավաքին:
«Ես մարդ եմ։ Քաղաքական գործիչները նույնպես մարդ են. Մենք տալիս ենք այն ամենը, ինչ կարող ենք, քանի դեռ կարող ենք... Ես գիտեմ, թե ինչ է պահանջում այս աշխատանքը։ Եվ ես գիտեմ, որ պաշարս այլևս այնքան էլ չի բավականացնում արդարադատություն իրականացնելու համար: Ես հեռանում եմ, քանի որ նման արտոնյալ աշխատանքով մեծ պատասխանատվություն ես կրում։ Ես իմ ամբողջ ունեցածը տվել եմ վարչապետի աշխատանքին, բայց դա ինձնից շատ բան է խլել։ Դուք չեք կարող և չպետք է կատարեք աշխատանքը, եթե չունեք բավականաչափ էներգիա այն չնախատեսված և անսպասելի մարտահրավերների համար, որոնք անխուսափելիորեն առաջ են գալիս»,-հավելել է Արդերնը:
Պարբերականը նկատում է, որ Արդերնը հրաժարական է տալիս ընդամենը 42 տարեկանում այն բանից հետո, երբ 2017 թվականի հոկտեմբերի 26-ին՝ հինգ տարի առաջ, դարձավ երկրի ղեկավար: Նա Նոր Զելանդիայի երբևէ ամենաերիտասարդ վարչապետն է, իսկ մինչ այդ՝ ամենաերիտասարդ գործող պատգամավորը:
Լեյբորիստական կուսակցությունը, որն իշխանության է եկել 2017 թվականի ընտրություններից հետո, անցյալ տարվա սկզբին կորցրեց իր հետևողական առաջատարությունը ընտրություններում: Փոխարենն ընդդիմադիր «Ազգային կուսակցության» վարկանիշը սկսել է աճել 2021 թվականի հոկտեմբերից:
«Ես չեմ հեռանում, քանի որ կարծում եմ, որ մենք չենք կարող հաղթել ընտրություններում, այլ որովհետև հավատում եմ, որ կարող ենք և դա կանենք: Բայց մեզ պետք է նոր ուժ՝ ինչպես այս տարվա, այնպես էլ հաջորդ երեքի մարտահրավերների համար: Ես գիտեմ, որ այս որոշումից հետո շատ քննարկումներ կլինեն, թե որն էր այսպես կոչված «իրական պատճառը»: Ես կարող եմ ձեզ ասել, որ այն, ինչ այսօր ասում եմ ձեզ, դա է»,-եզրափակել է Արդերնը:

Աղբյուրը՝ tert.am