Լրահոս

19.01.2023 16:33


«Հորեղբոր որդին չի կարողացել մարմինը ճանաչել»․ հրդեհից զոհված Համլետ Դավթյանը սեպտեմբերյան մարտերի մասնակից էր

«Հորեղբոր որդին չի կարողացել մարմինը ճանաչել»․ հրդեհից զոհված Համլետ Դավթյանը սեպտեմբերյան մարտերի մասնակից էր

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված՝ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է շարքային զինծառայող Համլետ Դավթյանը։ Նա Մարտունի քաղաքից էր, մասնակցել էր սեպտեմբերյան մարտերին։

«Ընտանիքի միակ որդին էր, իրենից մեծ երկու քույր ուներ։ Միակողմանի ծնողազուրկ էր, մայրը երկու տարի առաջ է մահացել։ Մարմինն անճանաչելի է եղել, հորեղբոր տղան չի կարողացել ճանաչել, հետո հորեղբայրն է մտել դիահերձարան և հաստատել, որ Համլետն է, խալի միջոցով է ճանաչել»,-NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Ազգային պատկերասրահի Մարտունու մասնաճյուղի վարիչ Անահիտ Գևորգյանը։

Այս խորագրի վերջին նյութերը