Աշխարհ

19.01.2023 21:00


Իլոն Մասկն աճուրդի է հանել Twitter-ի հանրահայտ տարբերանշանը. այն վաճառվել է 100 000 դոլարով

Իլոն Մասկն աճուրդի է հանել Twitter-ի հանրահայտ տարբերանշանը. այն վաճառվել է 100 000 դոլարով

Twitter ընկերության հանրահայտ տարբերանշանը՝ կապույտ թռչունը, ընկերության սեփականատեր Իլոն Մասկի կազմակերպած աճուրդում վաճառվել է 100 000 դոլարով:

Ինչպես գրում է Daily Mail-ը, Իլոն Մասկ կազմակերպել է Twitter-ի Սան Ֆրանցիսկոյի կենտրոնակայանում գտնվող իրերի մեգա վաճառք` նպատակ ունենալով միջոցներ հայթայթել, քանի որ ընկերության եկամուտը մեկ տարվա ընթացքում նվազել է 40 տոկոսով:

«Twitter-ի կորպորատիվ գրասենյակային ակտիվների» առցանց աճուրդում Իլոն Մասկը աճուրդի է հանել կահույք, դեկորացիաներ, խոհանոցային սարքավորումներ: 27 ժամ տևողությամբ աճուրդի ընթացքում վաճառվել է 631 նմուշ, այդ թվում՝ էսպրեսսոյի մեքենաներ, գրասեղաններ, հեռուստացույցներ: Դրանց շրջանում ամենաթանկը վաճառվել է կապույտ թռչնի արձանը՝ չնայած այն աճուրդի էր հանվել ընդամենը 25 դոլար մեկնարկային գնով:

Աճուրդը կազմակերպվել է այն ժամանակ, երբ պարզվել է, որ Twitter-ի եկամուտը, նախորդ տարվա համեմատ, նվազել է 40 տոկոսով, և ավելի քան 500 գովազդատու դադարեցրել է համագործակցությունը ընկերության հետ՝ հոկտեմբերին Իլոն Մասկի կողմից 44 միլիարդ դոլարով Twitter-ի ձեռքբերումից հետո:

Մասկը դեկտեմբերին հայտարարել էր, որ վաճառքի կհանի ընկերության իրերը՝ պնդելով, որ ցանկանում է մաքրել իր գլխավոր գրասենյակը հին իրերից:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը