«Սա էլ հո նախկիննե՞րը չէին մեղավոր»․ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է․ «Անդրադառնալով Գեղարքունիքի զորամասերից մեկում այրված 15 զինվորների ողբերգական դեպքի համար պատասխանատվություն կրողներին, մեզ հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հետևյալը նշեց.
-Այս ողբերգության պատասխանատուները շատ ակնհայտ են՝ անփույթ, անպատասխանատու, անգրագետ, տգետ, ինքնահավան, ոչնչից գլուխ չհանող, բայց ամեն ինչի մասին խոսող անձնավորություններն են, որոնց գլխավորում է կառավարությունը:
Ես ո՞նց մխիթարեմ տղերքի ծնողներին, դե ասե՜ք: Միայն Աստված և Սուրբ հոգին կարող են իրենց մխիթարել, ես ի՞նչ ասեմ, ես ի՞նչ կարող եմ ասել... Սրանց հանցավոր անփութության պատճառով նորից հսկայական զոհեր ունեցանք, գիտեք՝ ինչ ահռելի թիվ է 15-ը. 15 ճրագ մարեց... Սա էլ հո նախկիննե՞րը չէին մեղավոր, Ձեր օրոք եք տեղակայել կոնկրետ վայրում անդուռ, անլուսամուտ շինության մեջ զինվորներին»: