Լրահոս

21.01.2023 11:04


Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 36-ամյա տղամարդու կախված դի

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 36-ամյա տղամարդու կախված դի

Այսօր՝ հունվարի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լենինգրադյան փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին ու դուռը բացելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների միջամտությունը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նմանատիպ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մաշտոցի բաժին։

Դեպքի վայր են ժամանել ՓԾ թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Գ․ Պողոսյանի գլխավորությամբ, պարզել են, որ մահացածը, ում դին հայտնաբերվել է լոգարանում կախված վիճակում, Երևանի բնակիչ 36-ամյա Արթուր Մ․-ն է։

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քնինչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Այս խորագրի վերջին նյութերը