Լրահոս

21.01.2023 13:27


Զոհված Միշա Դումիկյանն այսօր զորացրվելու էր

Զոհված Միշա Դումիկյանն այսօր զորացրվելու էր

Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական հրդեհից զոհված Միշա Դումիկյանն այսօր պետք է տուն վերադառնար:

«Հրապարակը» տեղեկացավ, որ նա բանակ էր զորակոչվել 2021-ի հունվարի 21-ին:

Միշան մասնակցել է սեպտեմբերյան մարտերին: Նա ուժային եռամարտով ու կարատեով է զբաղվել, Հայաստանում և սևծովյան երկրներում անցկացվող մրցաշարերում չեմպիոն է ճանաչվել: Սովորում էր ԵՊՀ մշակութաբանության բաժնում։ Ուներ դպրոցական եղբայր և մանկահասակ քույր:

Այս խորագրի վերջին նյութերը