Աշխարհ

21.01.2023 19:31


Դոմինիկացին 24 օր անցկացրել է բաց օվկիանոսում՝ սնվելով կետչուպով և արգանակի խորանարդիկներով

Դոմինիկացին 24 օր անցկացրել է բաց օվկիանոսում՝ սնվելով կետչուպով և արգանակի խորանարդիկներով

Դոմինիկացին առագաստանավով կորել է Կոլումբիայի ջրերում և գոյատևել 24 օր՝ սնվելով կետչուպով՝ նախքան փրկարարները կհայտնաբերեին նրան, հաղորդում են Կոլումբիայի ռազմածովային ուժերը:

«Ես ուտելիք չունեի։ Կար միայն մեկ շիշ կետչուպ, սխտորի փոշի և արգանակի խորանարդներ։ Ես այս ամենը խառնեցի մի փոքր ջրի հետ, որպեսզի այս 24 օրը ծովում ապրեմ»,-ասել է 47-ամյա Էլվիս Ֆրանսուան Կոլումբիայի ռազմածովային ուժերի հրապարակած տեսանյութում։

Ֆրանսուան աշխատել է կարիբյան Սեն Մարտեն կղզում իր առագաստանավի վերանորոգման վրա 2022 թվականի դեկտեմբերին, երբ եղանակը վատացել է և առագաստանավը քշել-տարել է ծով։

Ֆրանսուայի խոսքով՝ նրա կողքով հաճախ են նավարկել այլ նավակներ։ Դոմինիկացին փորձել է կանգնեցնել նրանց և նույնիսկ կրակ է վառել իր նավի վրա, բայց նրան ոչ ոք չի տեսել։ Արդյունքում տուժածին նկատել է ինքնաթիռը։ Դոմինիկացին փորագրել է «օգնություն» բառը նավակի կորպուսի վրա, երբ նրան հայտնաբերել են Պուերտո Բոլիվարից 120 ծովային մղոն (222 կիլոմետր) դեպի հյուսիս-արևմուտք:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը