Թվում է՝ Արցախում հացի պակաս չկա, բայց որոշ տարիքային խմբերի համար դա քիչ է, մրգերի, բանջարեղենի պակասը երեխաների աճի խանգարման պատճառ կարող են դառնալ․ Արցախի ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի վարիչ (տեսանյութ)
Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքը որպես այդպիսին միակն է Արցախում: Բազմապրոֆիլ հիվանդների մեծ հոսքը դրանով է պայմանավորված: Այս պահին վերակենդանացման բաժանմունքում կա 9 հիվանդ. 5-ը՝ ծանր, 2-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում են:
Գազի խափանման և հովհարային անջատումների հետ կապված՝ ծանր վիճակում են հայտնվել խրոնիկ հիվանդները. տները չեն տաքացվում, չունեն անհրաժեշտ պայմաններ:
Դժվարացել է հիվանդներին անհրաժեշտ սնունդ հայթայթելը, շատերը նաև այդ պատճառով են ստիպված տնային խնամքի փոխարեն հիվանդանոց տեղափոխվել:
Ըստ Արցախի ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի վարիչի՝ թվում է՝ Արցախում հացի պակաս չկա, բայց որոշակի տարիքային խմբերի համար դա քիչ է, մրգերի ու բանջարեղենի պակասը երեխաների աճի խանգարման պատճառ կարող են դառնալ:
«Սակայն դա էլ առողջապահական հիմնարկների համար է խնդիրներ ստեղծում: Եթե իրավիճակը չհանգուցալուծվի, շատ հնարավոր է, որ բնակչության շրջանում հիվանդացության դեպքերն ավելի շատանան՝ կապված սեզոնային սուր շնչառական հիվանդությունների, թոքաբորբի հետ, ինչը ենթադրում է դիմելիության աճ»,-նշել է Արցախի ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի վարիչը:
Նրա խոսքով՝ եթե չենք կարողանում ապահովել բնակարաներում անհրաժեշտ ջերմաստիճանը, ապա այդ հիվանդությունների տարածման հավանականությունը մեծանում է:

Մանրամասները՝ տեսանյութում։