Լրահոս

21.01.2023 18:24


Մարմինն անճանաչելի է, մայրը վշտից խոսել չի կարողանում

Մարմինն անճանաչելի է, մայրը վշտից խոսել չի կարողանում

«Հրապարակը» գրել էր, որ Ազատ գյուղում այրված 15 զինծառայողներից մեկը Գերմանիայից Հայաստան ժամանած Գագիկ Բարսեղյանն է: Գագիկ Բարսեղյանի ազգականուհին «Հրապարակի» հետ զրույցում պատմեց, որ եղբայրը Գերմանիայից ժամանել էր Հայաստան՝ զինվորական պարտքը կատարելու: Երիտասարդի ծնողներն այժմ Գերմանիայում են, հայրն այսօր լուրն իմանալուն պես հրաժարվել է Գերմանիայի քաղաքացիությունից։

Այսօր «Հրապարակի» հետ զրույցում Գագիկի ազգականուհին պատմեց, որ հայրն արդեն Հայաստան է ժամանել, իսկ ահա մայրն այդպես էլ Հայաստան գալ չի կարողանում. «Մայրը վշտից խոսել չի կարողանում, մարմինն անճանաչելի է, ԴՆԹ անալիզ այսօր են տվել»,-նշեց մեր զրուցակիցը:

Այս խորագրի վերջին նյութերը