Երևանում նախկին պաշտոնյայի 28-ամյա որդին, տեսնելով ոստիկաններին, իջել է մեքենայից և կասկածելի փաթեթը կուլ տվել, ինչից հետո ինքնազգացողությունը վատացել է
Հունվարի 21-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան քաղաքի բնակիչ 28-ամյա Հայկ Բ․-ն իր վարած Mercedes G 500 մակնիշի ավտոմեքենայում, ինչպես նաև իր մոտ, թմրամիջոց է պահում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Բաղրամյան պողոտայից դեպի ժողովրդին հայտնի «Օբելիի թունել» տանող ճանապարհահատվածում Երևանի պարեկները կանգնեցնում են Հայկ Բ․-ի մեքենան և վարորդը, իջնելով ավտոմեքենայից, ինչ-որ բան է կուլ տալիս։
Դրանից հետո նրա ինքնազգացողությունը վատանում է ու պարեկները շտապօգնություն են զանգահարում։ Ու մինչ բժիշկների ժամանումը պարեկներն առաջին բուժօգնությունն են ցուցաբերում, ապա ժամանած բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխում է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողներին բժիշկները հայտնում են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Արդեն հիվանդանոցում ընդունարանի բուժանձնակազմը ոստիկաններին է ներկայացնում նրա իրերը, որոնք հայտնաբերվել են հագուստի գրպաններից, և այնտեղ լինում է նաև թղթով փաթեթավորված սպիտակ փոշենման զանգված` 0.62 գրամ կշռով։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Հայկ Բ․-ի մայրը ոստիկանության նախկին բարձրաստիճան աշխատակից է։