«Ամեն ինչ շատ լավ է…». զինվորական կացարանում զոհված 19-ամյա Վոլոդյան դեպքից ժամեր առաջ էր խոսել եղբոր հետ
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված ժամկետային զինծառայող Վոլոդյա Ներսիսյանը Արագածոտնի մարզի Մաստարա գյուղից էր, ունի մեկ քույր, մեկ եղբայր, ինքը միջնեկն էր:
Թալին խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Սարգիս Ավետիսյանը168.am–ի հետ զրույցում ասաց, որ Վոլոդյան մեկուկես տարի առաջ էր զորակոչվել, ծառայում էր Վարդենիսի զորամասում, նախորդ տարի սեպտեմբերի 13-ին թշնամու կողմից սանձազերծած ագրեսիայից հետո ծառայությունը շարունակում էր Ազատ գյուղում տեղակայված կացարանում:
«Ուղիղ մեկ ամիս առաջ՝ դեկտեմբերի 21-ին, 5 օրով արձակուրդ էր ելել, հունիսի 26-ին էլ պետք է զորացրվեր»:
Վոլոդյայի եղբայրը 2 տարի է մեծ իրենից, քույրը փոքրն է՝ երրորդ դասարան: Եղբայրը 44-օրյա պատերազմի մասնակից է, ծառայել, զորացրվել է:
Դեպքից ժամեր առաջ Վոլոդյան զանգել էր եղբորը: Տրամադրությունը նորմալ է եղել, ասել է՝ «ամեն ինչ շատ լավ է»:
Սարգիս Ավետիսյանն ասաց, որ զոհված զինծառայողի ծնողները ԴՆԹ անալիզ են հանձնել, սպասում են պատասխանին:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում, ինչի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
«Ամեն ինչ շատ լավ է…». զինվորական կացարանում զոհված 19-ամյա Վոլոդյան դեպքից ժամեր առաջ էր խոսել եղբոր հետ
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված ժամկետային զինծառայող Վոլոդյա Ներսիսյանը Արագածոտնի մարզի Մաստարա գյուղից էր, ունի մեկ քույր, մեկ եղբայր, ինքը միջնեկն էր:
Թալին խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Սարգիս Ավետիսյանը 168.am–ի հետ զրույցում ասաց, որ Վոլոդյան մեկուկես տարի առաջ էր զորակոչվել, ծառայում էր Վարդենիսի զորամասում, նախորդ տարի սեպտեմբերի 13-ին թշնամու կողմից սանձազերծած ագրեսիայից հետո ծառայությունը շարունակում էր Ազատ գյուղում տեղակայված կացարանում: