Լոս Անջելեսում հրաձգության հետևանքով կա 10 զոհ, 10 վիրավոր
Լոս Անջելեսի մերձակայքում չինական օրացույցով Նոր տարվա տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով տասը մարդ է զոհվել, ևս տասը վիրավորվել։ Հրաձգությունը տեղի է ունեցել Մոնթերեյ Փարք քաղաքում, որտեղ ապրում են բազմաթիվ ասիացի ամերիկացիներ: Այս մասին հայտնում է insider.com-ը:
Ըստ ականատեսների՝ տղամարդն անկանոն կրակ է բացել կիսաավտոմատ զենքից, հանցագործի ինքնությունը պարզվում է։
«Կասկածյալը դեպքի վայրից փախել է, նրա ինքնությունը դեռևս հայտնի չէ»,-ասվում է ոստիկանության հաղորդագրությունում։
«Կա առնվազն տասը այլ տուժած, որոնք տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ և գտնվում են տարբեր վիճակում՝ կայունից մինչև ծայրահեղ ծանր»,-հայտնել է ոստիկանությունը:
Ոստիկանության տվյալներով՝ կրակոցների հետևանքով մահացու վիրավորումները ստացածները տեղում են մահացել։
Մոնթերեյ Փարքում շաբաթավերջին ընթանում էր չինական լուսնային Նոր տարվա երկօրյա տոնակատարություն: Հրաձգությունից հետո տոնական միջոցառման երկրորդ օրը չեղարկվել է։

Աղբյուրը՝ tert.am