Լրահոս

22.01.2023 20:32


Երևանյան լճից դուրս են բերել 29–ամյա երիտասարդի մարմինը

Երևանյան լճից դուրս են բերել 29–ամյա երիտասարդի մարմինը

Այսօր՝ հունվարի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 00։40-ի սահմաններում ՀՀ Ներքին Գործերի Նախարարության փրկարար ծառայության 911 ճգմաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 1/10 հասցեի հարևանությամբ գտնվող Երևանյան լճում դի է նկատվում և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Փրկարարները հատուկ ճոպանի միջոցով իջել են ներքև և այնտեղից դուրս բերել դին։ Տեղում աշխատել են իրավապահները։

Դեպքի փաստով Շենգավթի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կայքի տեղեկություններով՝ փրկարարների կողմից Երևանյան լճից դուրս բերված մահացած տղամարդը 29-ամյա Գոռ Պ-ն էր, ով Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր։

Այս խորագրի վերջին նյութերը