Առինջ գյուղում ավտոմեքենայի միջից կրակել ու սպանել են փաստաբանի «հովվաշուն» ցեղատեսակի շանը
Հունվարի 21-ին կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում. այդ օրը, ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Կոտայքի մարզի մի բնակիչ, ով հայտնել է, որ նույն օրը ժամը 14։00-ի սահմաններում անհայտ անձինք հրազենի գործադրմամբ շուն են վնասել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ահազանգով նշված գյուղ են ժամանել Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպեր լիազորի գլխավորությամբ։
Պարզվել է, որ Առինջ գյուղի Դուրյան թաղամասի 7-րդ փողոցում արտասահմանյան մակնիշի ավտոմեքենայի միջից անհայտ անձը կրակելու միջոցով սատկացրել է «Գերմանական հովվաշուն» ցեղատեսակի շանը, ապա դիմել փախուստի։
Շունը պատկանում է ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակում աշխատող փաստաբաններից մեկին։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու, ավտոմեքենայի գտնվելու վայրը, վարորդին ու կատարողներին և հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։