ՊՆ-ն ծնողներին է փոխանցել առողջ վիճակում բանակ զորակոչած զավակների դիերը
Հունվարի 19-ինհրդեհից զոհված 15 զինծառայողների դիերը նույնականացվել են և փոխանցվել ծնողներին։ Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Նա նշել է, որ հարուցված քրեական գործով որևէ անձ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվեց 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվեց հոսպիտալ, երեքը հետո բերվեցին Այրվածքաբանության ազգային կենտրոն: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության և կայուն ծանր։
ՊՆ-ն ծնողներին է փոխանցել առողջ վիճակում բանակ զորակոչած զավակների դիերը
Հունվարի 19-ին հրդեհից զոհված 15 զինծառայողների դիերը նույնականացվել են և փոխանցվել ծնողներին։ Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։