Աշխարհ

23.01.2023 19:10


Ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ մրցավարը հանդիպման ընթացքում սպիտակ քարտ է ցույց տվել (տեսանյութ)

Ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ մրցավարը հանդիպման ընթացքում սպիտակ քարտ է ցույց տվել (տեսանյութ)

Ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ հանդիպման ընթացքում մրցավարը սպիտակ քարտ է ցույց տվել, հայտնում է Daily Mail-ը:

Խախտումների համար կիրառվող կարմիր և դեղին քարտերը տասնամյակներ շարունակ եղել են ֆուտբոլի անբաժանելի մասը, սակայն Պորտուգալիան ներմուծել է սպիտակը որպես երկրում մի շարք նոր ֆուտբոլային նախաձեռնությունների մաս:

Մրցավար Կատարինա Կամպոսն այն ցուցադրել է որպես արդար խաղի ճանաչման և խրախուսման նշան՝ Լիսաբոնում «Սպորտինգ»-ի և «Բենֆիկա»-ի միջև կանանց գավաթային հանդիպման ժամանակ: Ընդմիջումից առաջ մրցավարի կողմից սպիտակ քարտի ցուցադրումը դրական է ընդունվել մարզասերների կողմից:

Աղբյուրը մանրամասնում է, որ ինչ-որ մեկի ինքնազգացողությունը վատացել է, և երկու թիմերի բուժանձնակազմն արագ օգնության է շտապել:

Մրցավարը հանել է քարտը և ցույց տվեց երկու կողմերի բժշկական թիմերի անդամներին՝ առաջացնելով երկրպագուների ջերմ արձագանքը:

Քարտը կարող է ցուցադրվել՝ ճանաչելու և խրախուսելու արդար խաղը և նախատեսված է «բարելավելու էթիկայի արժեքը սպորտում»:

Այս քայլը Պորտուգալիայում նոր նախաձեռնության մի մասն է, որը խրախուսում է կողմերին գործել սպորտին հավուր պատշաճի կարգով և ակնթարթորեն խրախուսում ստանալ իրենց դրական գործողությունների համար:

Նախկինում ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին կոչ էր արել ներդնել սպիտակ քարտ՝ որպես պատիժ անկարգության համար՝ առաջարկելով մեղավոր խաղացողներին 10 րոպեով հեռացնել խաղադաշտից:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը