Աշխարհ

23.01.2023 18:06


Եվրամիության խորհուրդը հաստատել է քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում

Եվրամիության խորհուրդը հաստատել է քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում

ԵՄ ԱԳ նախարարները հավանություն են տվել Հայաստանում քաղաքացիական առաքելության ստեղծմանը` Կովկասում կարգավորմանը նպաստելու համար: Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի՝ երկուշաբթի տարածած հայտարարության մեջ։

«Եվրամիության խորհուրդը (արտգործնախարարների մակարդակով) այսօր համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) ստեղծման մասին, որի նպատակն է լինելու նպաստել կայունությանը Հայաստանի սահմանամերձ շրջաններում և ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստող պայմաններ»,-ասված է հայտարարությունում։

ԵՄ արտաքին ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքով՝ ԵՄ առաքելության ստեղծումը «նոր փուլ է բացում Հարավային Կովկասում ԵՄ ջանքերում»։

«Առաքելության մանդատն է իրականացնել մշտական պարեկություն և (Բրյուսելին) զեկուցել իրավիճակի վերաբերյալ, ինչը կբարձրացնի ԵՄ-ի կողմից տեղում իրավիճակի ըմբռնումը: Առաքելությունը կնպաստի Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդական ջանքերին»,-ասված է հայտարարության մեջ։

Առաքելության մանդատը նախատեսված է երկու տարով, նրա ղեկավարը կնշանակվի մոտ ապագայում։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը