Աշխարհ

24.01.2023 12:46


Բուենոս Այրեսի հայ համայնքը բողոքի ակցիա է կազմակերպել ընդդեմ Արցախի շրջափակման (լուսանկար)

Բուենոս Այրեսի հայ համայնքը բողոքի ակցիա է կազմակերպել ընդդեմ Արցախի շրջափակման (լուսանկար)

Բուենոս Այրեսի հայ համայնքը ցույց է անցկացրել հանրահայտ Օբելիսկի մոտ՝ բարձրաձայնելով 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արդրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շրջափակումը և դրա հետևանքով սանձազերծված լուրջ հումանիտար ճգնաժամը։

Ինչպես հաղորդում է diarioarmenia.org.ar-ը, հունվարի 23-ին ժամը 17:00-ից սկսած Արգենտինայի հայ համայնքի տարբեր տարիքի բազում ներկայացուցիչներ հավաքվել են Հանրապետության հրապարակում Արգենտինայի հայկական հաստատությունների կողմից հրավիրված ցույցին՝ շրջափակումը դատապարտող և միջանցքի անհապաղ բացում պահանջող պաստառներով:



«Լաչինի միջանցքը տեղափոխման միակ ճանապարհն է կենսական պաշարների համար, ինչպիսիք են սննդամթերքը, դեղորայքը և էներգետիկ ռեսուրսները, որոնք անհրաժեշծտ են Արցախում ապրող 120 000 հայերին (ներառյալ 30 000 երեխա և 20 000 տարեց)»,-ասել են ցույցի կազմակերպիչները, որոնք նաև զգուշացրել են, որ «սա Ադրբեջանի և նրա նախագահ Իլհամ Ալիևի ևս մեկ մանևր է` իրականացնելու էթնիկ զտումների ցեղասպանական նախագիծ՝ հայկական տարածաշրջանի հայ բնակչության դեմ»:



«Միջազգային հանրությունը՝ Եվրամիությունը, ՄԱԿ-ը, Մինսկի խումբը, չի կարողանում գործել: Մենք դա պնդում ենք։ Թեև Թուրքիայի հետ նավթի և գազի գործարքները կարևոր են, դաժանորեն պաշարված ժողովրդի կյանքը շատ ավելի կարևոր է: Արգենտինայի մեր կառավարությունը նույնպես պետք է իր ձայնը լսելի դարձնի այս առումով: Դրա համար մենք բողոքի ձայն ենք բարձրացնում»,-Diario ARMENIA-ին ասել է մասնակից Ռոզիտա Յուսեֆյանը:

Возможно, это изображение 2 человека, люди стоят, на открытом воздухе и текст «100% POLLO CRUJIENTE AZERBAIYÁN CULPABLE 20.000 ARMENIOS SITIADOS EN ARTSAJ #ArtsakhBlockade AZERBAIYÁN CULPABLE 20.000 ARMENIOS TIADOS EN ARTS #StopAzerbaijan #ArtsakhBlockade #StopAzerbaijan DISPONIBLE»

«Մենք հայերի ժառանգներ ենք և ցույց ենք անում Օբելիսկի մոտ, որպեսզի գրավենք Արգենտինայի ԱԳՆ-ի ուշադրությունը, որպեսզի նրանք, իրենց հերթին, արձագանքեն միջազգային օգնության խնդրանքներին, որպեսզի ՄԱԿ-ի անդամ երկրները հստակ հանձնարարական ուղարկեն դադարեցնելու շրջափակումը և ազատելու միակ միջանցքը»,- ասել է մեկ այլ մասնակից Ֆլորենսիա Զանիկյանը։

Возможно, это изображение 7 человек, люди стоят и дорога

Ցուցարար Վիկտոր Մովսիսյանը պնդել է, որ մասնակցում է բողոքի ակցիային «ի հիշատակ իր պապերի և նախապապերի, որոնք 100 տարի առաջ նույն բանն են տարել, ինչ կատարվում է հիմա. նոր ցեղասպանություն բոլորի աչքի առաջ՝ աշխարհի գերեզմանային լռությամբ»:

Возможно, это изображение 3 человека, борода, люди стоят, на открытом воздухе и текст «CoCela TM NGELES AZERBAIYÁN CRIMINAL POR EL BLOQUEO A LOS ARMENIOS DE ARZAJ #StopAzerbaijan»

Խորխե Խեյայանն ասել է, որ մասնակցել է երթին, քանի որ հասկանում է, որ Արգենտինայի հայ համայնքը չի կարող անտեսել, թե ինչ է կատարվում Արցայի Հանրապետությունում։

«Պետք է պայքարենք, որպեսզի մեր արցախցի եղբայրներն ու քույրերը կրկին կապ ունենան Հայաստանի և մնացած աշխարհի հետ, և նրանք կարողանան իրենց կյանքը նորմալ վարել, ինչպես ցանկացած բնակիչ՝ ազատ և ինքնիշխան ճանապարհով։ Դրա համար մենք պահանջում ենք, որ հիմա վերջ դրվի Ադրբեջանի շրջափակմանը»,-նշել է մասնակիցը:

Возможно, это изображение 2 человека, автомобиль, улица, дорога и текст «Galaxy2Fip4 120.000 POR EL BLOQUEO DE AZERBAIYÁN ARMENIOS SITIADOS 0»
Возможно, это изображение 2 человека, люди стоят, улица и дорогаВозможно, это изображение 3 человека, люди стоят и на открытом воздухеВозможно, это изображение 7 человек, люди стоят, дорога и текст «YÁN QUEO 120.000 ARMENIOS SITIADOS POR EL BLOQUEO DE NOALA ZERBAIYÁN INVASIÓN LTERRITORIO YARTSAJ AZERBAIYÁN CULPABLE ARMENIOS OST JOOIR 13 4и3mRa»Возможно, это изображение 2 человека и на открытом воздухеВозможно, это изображение 7 человек, люди стоят и на открытом воздухе
Возможно, это изображение 5 человек, люди стоят, на открытом воздухе и текст «DISPO 5252 A POR ELB A4മ AZERBAIYÁN CULPABLE 120.000 ARMENIOS SITIADOS EN ARTSAJ #ArtsakhBlockade #StopAzerbaijan»Возможно, это изображение 7 человек, люди стоят, люди гуляют и на открытом воздухе

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը