Ադրբեջանն արձագանքել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը
Ադրբեջանն ի գիտություն է ընդունում Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ստեղծման վերաբերյալ Եվրամիության խորհրդի որոշումը, ասվում է երկրի արտաքին գործերի նախարարության՝ այսօր՝ հունվարի 24-ին, տարածած հաղորդագրության մեջ։
«Մենք շարունակում ենք հաստատակամ դիրքորոշում ունենալ, որ նման գործողությունները, ներառյալ (հայ-ադրբեջանական) սահմանի սահմանազատման գործընթացը, որը պետք է իրականացվի բացառապես երկկողմանի հիմունքներով, չպետք է վնասի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին»,-հայտնել են նախարարությունից։
ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանում պետք է ապահովվի պատշաճ կերպով՝ հաշվի առնելով Ադրբեջանի «օրինական շահերը» (չակերտները՝ Tert.am), առաքելության գործունեության իրականացումը չպետք է խաթարի փոխադարձ վստահությունը, ընդգծել է ադրբեջանական կողմը։
ԵՄ դիտորդական գործունեությունը Հայաստանի տարածքում սկսվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին՝ Ադրբեջանի, Հայաստանի, Ֆրանսիայի ղեկավարների և ԵՄ խորհրդի նախագահի Պրահայի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա՝ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայմամբ։
«Հավատանալով, որ առաքելությունը կաջակցի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին, Բաքուն համաձայնություն է տվել այդ գործունեության իրականացմանը: Չնայած (նախորդ) երկամսյա առաքելության հստակ սահմանված պարամետրերի և նպատակների վերաբերյալ բարձր մակարդակի համաձայնությանը, դիտորդական առաքելության (նախնական) գործունեությունը լուրջ հակասության մեջ էր Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ՝ ԵՄ որոշ անդամներ պետությունների «կողմնակալ» (չակերտները՝ Tert.am) մոտեցումից հետո։ Սա իր հերթին ազդել է ԵՄ-ի ներսում որոշումների կայացման գործընթացի հուսալիության և թափանցիկության նկատմամբ ընդհանուր վստահության վրա»,-հայտարարել է պաշտոնական Բաքուն։
«Տարբեր մակարդակներով ԵՄ ներկայացուցիչների հետ Ադրբեջանի կողմից անցկացված մի շարք խորհրդակցությունների ընթացքում նշվել է, որ ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանում չպետք է պատրվակ դառնա Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունները կատարելուց հրաժարվելու համար։ Երկխոսության գոյություն ունեցող մեխանիզմների դեմ ԵՄ առաքելության ներկայությանը չարաշահումը վտանգավոր է և դրանից պետք է խուսափել»,-հրավիլել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Հիշեցնենք, որ նախօրեին ԵՄ ԱԳ նախարարները հավանություն են տվել Հայաստանում քաղաքացիական առաքելության ստեղծմանը` Կովկասում կարգավորմանը նպաստելու համար: Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի՝ երկուշաբթի տարածած հայտարարության մեջ։
«Եվրամիության խորհուրդը (արտգործնախարարների մակարդակով) այսօր համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) ստեղծման մասին, որի նպատակն է լինելու նպաստել կայունությանը Հայաստանի սահմանամերձ շրջաններում և ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստող պայմաններ»,-ասված է հայտարարությունում։
ԵՄ արտաքին ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքով՝ ԵՄ առաքելության ստեղծումը «նոր փուլ է բացում Հարավային Կովկասում ԵՄ ջանքերում»։
«Առաքելության մանդատն է իրականացնել մշտական պարեկություն և (Բրյուսելին) զեկուցել իրավիճակի վերաբերյալ, ինչը կբարձրացնի ԵՄ-ի կողմից տեղում իրավիճակի ըմբռնումը: Առաքելությունը կնպաստի Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդական ջանքերին»,-ասված է հայտարարության մեջ։
Առաքելության մանդատը նախատեսված է երկու տարով, նրա ղեկավարը կնշանակվի մոտ ապագայում։

Աղբյուրը՝ tert.am