Աշխարհ

25.01.2023 18:15


Ինդոնեզիայում կոկորդիլոսը մեջքի վրա տեղափոխել է գետում ջրահեղձ եղած 4-ամյա տղայի մարմինը (տեսանյութ, լուսանկար)

Ինդոնեզիայում կոկորդիլոսը մեջքի վրա տեղափոխել է գետում ջրահեղձ եղած 4-ամյա տղայի մարմինը (տեսանյութ, լուսանկար)

Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ՝ պնդելով, որ Ինդոնեզիայում կոկորդիլոսը մեջքի վրա տեղափոխել է գետում ջրահեղձ եղած չորսամյա տղայի մարմինը:

Աղբյուրը նշում է, որ երեխան՝ Մուհամադ Զիյադ Վիջայան, երկու օր է՝ անհետացել էր, իրականացվում են որոնողական աշխատանքներ:

Մինչդեռ Մահակամ գետում արված տեսանյութում երևում է՝ ինչպես է 3 մետր երկարությամբ գիշատիչը մեջքի վրա տեղափոխում երեխայի դին՝ այն հասցնելով մոտակայքում գտնվող ձկնորսների նավակի մոտ: Հասնելով նավակին՝ կենդանին մարմինը մեջքից գցում է ու լողալով հեռանում, ինչից հետո ձկնորսներն մարմինը ջրից դուրս են հանում:

Սակայն, ըստ Newsweek-ի, դրանք ոչ թե ձկնորսներ, այլ հենց փրկարարներն են եղել:

Փրկարարական խմբի ղեկավար Մելկանիուս Կոտան նշել է, որ իրենք տեղյակ են պատահածից և կարծում են, որ կոկորդիլոսն օգնել է իրենց աշխատանքին:

Ըստ տեղի լրատվամիջոցների երեխայի մարմնի վրա կծածի կամ որևէ այլ վնասվածքի հետք չի եղել:

The reptile - normally one of nature's most ruthless killers - dropped the body by a boat, where two men are seen pulling the boy's body aboardThe boy's body did not have any bite marks after the crocodile had carried him along the riverThe crocodile's 700 foot swim meant that Muhammad's body could be reunited with his family

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը