Լրահոս

25.01.2023 17:40


Այրվածքներ ստացած զինծառայողներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծանր

Այրվածքներ ստացած զինծառայողներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծանր

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին բռնկված հրդեհի հետևանքով վերակենդանացման բաժանմունքում գտնվող այրվածքներ ստացած երկու զինծառայողների վիճակը շարունակում է մնալ ծանր է, բայց նրանց մոտ կա դրական դինամիկա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը։

«Հնարավոր է՝ մինչև շաբաթվա վերջ որոշենք նրանց տեղափոխել բաժանմունք։ Հիվանդասենյակում գտնվող զինծառայողի մոտ ևս կա դրական դինամիկա»,-նշեց նա։

Այս խորագրի վերջին նյութերը