2023-ի առաջին թագավորական հարսանիքը. Բրունեյի արքայադուստրն ամուսնացել է զարմիկի հետ (լուսանկար, տեսանյութ)
Բրունեյի արքայադուստր Ազեման ամուսնացել է, ինչի կապակցությամբ կազմակերպվել են շքեղ տոնակատարություններ, գրում է Daily Mail-ը՝ նկատելով, որ սա 2023-ի առաջին թագավորական հարսանիքն է:
38-ամյա հարսնացուն և նրա ամուսինը՝ արքայազն Բահար իբն Ջեֆրի Բոլկիան, որն ի դեպ նրա զարմիկն է, տարբեր տոնական արարողություններ են անցկացրել հարսնացուի հոր՝ Բրունեյի սուլթանի պաշտոնական նստավայրում՝ Իստանա Նուրուլ Իմանում:
Այն բանից հետո, երբ 76-ամյա միլիարդատեր սուլթան Հասանալ Բոլկիան իր պաշտոնական օրհնությունն է տվել, մեկնարկել է զույգի հարսանեկան տոնակատարությունների շաբաթը:
Ավանդական արարողությանը, որն անցկացվել է պալատի տարածքում, զույգի ընտանիքը օրհնել է նորապսակներին՝ նրանց վրա շաղ տալով գունավոր բրինձ, ինչպես նաև բուրավետ յուղեր քսելով նրանց ձեռքերին:
Դրանից հետո զույգն անցկացրել է իսլամական արարողությունը Օմար Ալի Սեյֆուդդիեն մզկիթում, որը Բրունեյի ազգային տեսարժան վայրերից մեկն է:
Օմար Ալի Սեյֆուդդիեն մզկիթում փեսացուն իր երդումը տվել է ներկա տղամարդկանց խմբի առջև, ներառյալ սուլթանը, որը հանդես էր գալիս որպես իր դստեր ներկայացուցիչն այդ արարողությանը:
Այնուհետև սուլթանը հյուրերի համար ընդունելություն է կազմակերպել իր նստավայրում: