«Մալաթիա» տոնավաճառի գործունեությունն առաջիկայում կկասեցվի. տնտեսվարողը տեսչականի արձանագրած խախտումները չի վերացրել։ Տոնավաճառում չեն պահպանվում հրդեհային անվտանգության կանոնները։
«Տնտեսվարողը պաշտոնապես գրություն էր ուղարկել տեսչական մարմնին և աշխատանքը ներկայացրել կատարված։ Իրավիճակը տեղում ուսումնասիրել է տեսչական մարմինը և գնահատել ոչ բավարար։ Անցած ուրբաթ օրը ծանուցվել է, որ կատարված աշխատանքը բավարար չէ, և անհրաժեշտ է դադարեցնել գործունեությունը»,-ասել է ՔՏՀԱ տեսչական մարմնի իրազեկման բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը։
«Մալաթիա» տոնավաճառը կփակվի

Որոշումն ուժի մեջ կմտնի փետրվարի 1–ին։
Աղբյուրը՝ tert.am