Արևածագերին և մայրամուտներին նայելն օգտակար է առողջության համար
Էքսերտի համալսարանի բրիտանացի հետազոտողները եկել են այն եզրակացության, որ արևածագին կամ մայրամուտին նայելը բարձրացնում է տրամադրությունը, ինչպես նաև բարելավում է սոցիալական վարքը։
Ինչպես գրել է Science Daily պարբերականը, գիտնականները փորձ են կատարել, որի ընթացքում 2,5 հազար մարդու ցուցադրել են գյուղական և քաղաքային վայրեր։ Երբ նկարներում արևածագ կամ մայրամուտ է պատկերված եղել, փորձի մասնակիցների մեծ մասը դրանք շատ գեղեցիկ է համարել։
««Վաու» գործոնը՝ կապված [մայրամուտի կամ արևածագի] այդ հանդիպումների հետ, կարող է ոչ մեծ, բայց գեղեցկության ու երանության զգալի հույզեր առաջացնել, որոնք, իրենց հերթին, դրական ազդեցություն են ունենում հոգեկան լավ վիճակի վրա»,-ասել է Էքսերտի համալսարանի գիտաշխատող և հետազոտության առաջատար հեղինակ Ալեքս Սմոլին։
Հետազոտողների կարծիքով՝ բնական այդ երևույթները դիտելը կարող է մենթալ խանգարման բուժման ժամանակ թերապիայի մաս հանդիսանալ, քանի որ նման դիտումները թեև ոչ մեծ, բայց դրական հույզեր են առաջացնում։

Աղբյուրը՝ med.news.am