Լրահոս

27.01.2023 15:22


Տավուշում հարսը հրկիզել է խոտի դեզը, ապա փորձել հրկիզել նաև տան հավանոցը

Տավուշում հարսը հրկիզել է խոտի դեզը, ապա փորձել հրկիզել նաև տան հավանոցը

Հունվարի 25-ին ոստիկանության Տավուշի բաժնում Արծվաբերդ բնակավայրի վարչական ղեկավարից ահազանգ էր ստացվել, որ այրվել է գյուղացիներից մեկի խոտի դեզը:

Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները ստուգման արդյունքում պարզել են, որ հունվարի 24-ի ժամը 22.00-ի սահմաններում անհայտ անձը հրկիզման եղանակով այրել էր 63-ամյա արծվաբերդցու խոտի դեզը:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ խոտի դեզը հրկիզել էր տանտիրոջ 21-ամյա հարսը: Պարզվել է նաև, որ նա հունվարի 25-ին՝ ժամը 22.30-ի սահմաններում, դյուրավառ նյութով փորձել էր հրկիզել տանը կից հավանոցը:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Բերդի քննչական բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը