Աշխարհ

27.01.2023 20:20


Եգիպտոսը ոսկով պատված մումիա և չորս դամբարան է ներկայացրել

Եգիպտոսը ոսկով պատված մումիա և չորս դամբարան է ներկայացրել

Եգիպտոսը ներկայացրել է ոսկով պատված մումիա և չորս դամբարան, այդ թվում՝ հին թագավորի «գաղտնիքի պահապանը», որոնք հայտնաբերվել են Կահիրեի հարավում գտնվող Սակկարա գերեզմանատանը, հայտնում է AFP-ն։

Եգիպտոսի հնագույն մայրաքաղաք Մեմֆիսում, որն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում, ավելի քան մեկ տասնյակ բուրգեր, կենդանիների գերեզմաններ և հին ղպտիների քրիստոնեական վանքեր են գտնվել:

Ամենամեծ դամբարանը՝ «զարդարված առօրյա կյանքի տեսարաններով», պատկանել է Խնումջեդեֆ անունով մի հոգևորականի, տեսուչի և ազնվականի։ Այն հայտնաբերվել է 4300 տարի առաջ կառավարած Հինգերորդ դինաստիայի վերջին թագավոր Ունասի բուրգերի համալիրում։

Մյուս գերեզմանը պատկանել է Մերիին, որը ծառայել է որպես փարավոնի կողմից նշանակված «գաղտնքի պահապան»՝ քահանայական տիտղոս, որը կրել է պալատի բարձրաստիճան պաշտոնյան, նա հատուկ կրոնական ծեսեր կատարելու լիազորություն է ունեցել։

Երրորդ դամբարանը պատկանել է Պեպի I փարավոնի բուրգային համալիրի մի քահանայի, իսկ չորրորդը՝ Ֆետեկ անունով դատավորին և գրողին։

Ֆետեկի դամբարանը ներառել է այդ տարածքում երբևէ հայտնաբերված «ամենամեծ արձանների» հավաքածուն:

15 մետրանոց հորում արշավախումբը հայտնաբերել է նաև կրաքարե մեծ սարկոֆագ, որը մնացել է կնքված, «ինչպես հին եգիպտացիները թողել են այն 4300 տարի առաջ»։

Ներսում եղել է «ոսկեզօծ» մումիա, որը պատկանել է Գեկաշեպես անունով մի մարդու։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը