Աշխարհ

27.01.2023 16:30


Գեղարքունիքում այրվածքներ ստացած զինվորներից մեկը տեղափոխվել է հիվանդասենյակ

Գեղարքունիքում այրվածքներ ստացած զինվորներից մեկը տեղափոխվել է հիվանդասենյակ
Գեղարքունիքում ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողներից մեկը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Այս պահին Այրվածքաբանության ազգային կենտրոնում բուժում ստացող 3 զինծառայողներից մեկը շարունակում է ինտենսիվ բուժում ստանալ վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների գնահատմամբ` նրա առողջական վիճակը ծանր կայուն է»,–ասված է հաղորդագրության մեջ։

Իսկ մյուս երկու զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Այս խորագրի վերջին նյութերը