Աշխարհ

28.01.2023 17:55


Երևանը և Բաքուն պետք է խաղաղության պայմանագիր ստորագրեն. Ալիև

Երևանը և Բաքուն պետք է խաղաղության պայմանագիր ստորագրեն. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը պետք է խաղաղության պայմանագիր ստորագրեն հարաբերությունները կարգավորելու համար։

«Հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է, այս հակամարտությունն արդեն լուծված է»,-հայտարարել է Ալիևը՝ Բաքվում Եգիպտոսի նախագահ Աբդուլ Ֆաթթահ աս-Սիսիի հետ բանակցություններից հետո համատեղ հայտարարությամբ։

Ալիևը նշել է`դեռ չի հաջողվել հասնել խաղաղության:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը կհանգեցնի խաղաղության ձեռքբերմանը: Մենք արել ենք մեր առաջարկները և, ինչպես նախկինում, կարծում ենք, որ խաղաղության պայմանագիրը պետք է անպայման ստորագրվի, հակառակ դեպքում ռիսկերը մեր տարածաշրջանում կարող են մեծանալ»,-հավելել է Ադրբեջանի նախագահը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը