Աշխարհ

29.01.2023 13:01


Իրանի ՊՆ-ն հաստատել է Սպահանի պաշտպանական համալիրի ուղղությամբ ԱԹՍ-ներով հարձակման տեղեկությունը

Իրանի ՊՆ-ն հաստատել է Սպահանի պաշտպանական համալիրի ուղղությամբ ԱԹՍ-ներով հարձակման տեղեկությունը

Իրանի Սպահան քաղաքում պաշտպանության նախարարության զինամթերքի պահեստի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերով հարձակում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը` վկայակոչելով Իրանի պաշտպանության նախարարությունն ու ԶՈւ–ն։

«Շաբաթ երեկոյան անհաջող հարձակում է տեղի ուենցել պաշտպանության նախարարության ռազմական օբյեկտներից մեկի վրա. կիրառվել են փոքր դրոններ։ Բարեբախտաբար, անվտանգության միջոցների շնորհիվ 3 ԱԹՍ-ները ՀՕՊ համակարգի միջոցով խոցվել են և ոչնչացվել»,–ասված է հաղորդագրությունում։

Նշենք, որ շաբաթ գիշերը, լույս կիրակի, սկսել են հաղորդումներ ստացվել, որ ամբողջ Իրանի տարածքում ԱԹՍ–ներով բազմաթիվ հարձակումներ են տեղի ունենում։ Պաշտոնապես այս տեղեկությունները չեն հաստատվում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը