Կրկին երկրաշարժ է գրանցվել Իրանում. այն զգացվել է Հայաստանում
Հունվարի 29-ին, տեղական ժամանակով ժամը 18:41-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:41-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.35⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 22 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 5.0 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայութունից:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ, Վայոց ձորի մարզում ՝ 3 բալ, Արարատի մարզում՝ 2-3 բալ ուժգնությամբ։