Կարծիք

30.01.2023 09:05


Փոգրոգի մարդուկի բարդույթները

Փոգրոգի մարդուկի բարդույթները

Երբ մարդու մանկությունը, պատանեկությունը ընտանիքում, բակում, դպրոցում անցնում են ոչ լիարժեք, անվերջ ճնշումներով, ծեծով, նվաստացումներով, երբ մի կոնֆետի համար իրեն ճղում է և գետինը ճանկռում, նա բարդույթավորվում է և ատում բոլորին՝ հասակակիցներին, հայրենակիցներին, բոլոր մարդկանց, երկիրը, հայրենիքը։ Եվ պատկերացրեք, որ այդ արարածը բոլորից վրեժխնդիր լինելու համար սևեռվում է իշխանության հասնել ցանկացած գնով՝ բանսարկություն, մատնություն, շորթում, նաև քծնանք, շողոքորթություն, օտար, թշնամի երկրի կողմից հավաքագրում։

Հասնելով իշխանության՝ այդ արարածը հետևողականորեն սկսում է իր ողորմելի վրեժխնդրությունն ի կատար ածել՝ օգտագործելով պետական, այն է՝ իշխանական լծակները․

-Իրեն ենթարկվողներին, նվաստացնել, նաև առատորեն վարձատրել՝ «դարձնելով» «համախոհ», կուսակից-ստրուկներ։

-Չենթարկվողներին հետապնդել, ասֆալտին պառկեցնել, քրեական գործեր թխել, կալանվորել, ծեծել, սպանել։

-Արտերկրում իրեն քննադատողներին արգելել հայրենիք այցելել։

-Եվ վերջապես, հայրենիքից վրեժ լուծել՝ այն վաճառելով թշնամուն։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը