Տպավորություն է, որ կառավարությունում նստած օր ու գիշեր մտածում են, թե էլ ինչ կարող են անել, որպեսզի ավելի շատ փող հանեն մարդկանց գրպանից։ Ամեն տեղ և ամեն ինչի մեջ փող են փնտրում։ Ինչ անում են, անում են փողի համար։
Տարբեր պատճառաբանություններ են բերում այս կամ այն նախաձեռնությունը հիմնավորելու համար, բայց ի վերջո տեսնում ենք, որ իրական նպատակը հարկերի ու տուրքերի, այլ պարտադիր վճարների միջոցով մարդկանցից հավելյալ փող հավաքելն է։
Որոշել են եկամուտների համընդհանուր հայտարարագրման ինստիտուտ ներդնել։ Փորձում են տպավորություն ստեղծել, թե շատ անմեղ ու բարի նպատակ են հետապնդում. ուզում են ճշտել, թե ով ինչքան եկամուտ ունի, որպեսզի կարողանան հասցեական սոցիալական ծրագրեր իրականացնել։ Ասում են՝ այն ֆիսկալ նպատակ չի հետապնդում։ Այնինչ՝ իրական և հիմնական նպատակը հենց դա է. եկամուտների հայտարարագրման անվան տակ՝ հարկել մարդկանց եկամուտները։
Եկամուտների համընդհանուր հայտարարագրումը հորով-մորով չարած, պատրաստվում են հաջորդ տարի ներդնել առողջության համապարփակ ապահովագրություն։ Ու կրկին որոշել են մտնել քաղաքացու գրպանը։
Նախատեսում են նոր ֆինանսական բեռ դնել քաղաքացու վրա ու փող հավաքել։ Կապ չունի՝ դա կկոչվի հա՞րկ, թե՞ պարտադիր վճար, միևնույն է, ավելացնելու է քաղաքացու բեռը։ Նա ստիպված է լինելու իր եկամուտներից էլի որոշակի գումար կտրել ու վերադարձնել պետությանը, անգամ չիմանալով, թե վաղը դրա դիմաց ինչ որակի ծառայություն է ստանալու։
Պետությունն այսքան տարի պետպատվերով կամ սոցիալական փաթեթների շրջանակներում բժշկական ծառայություններ է մատուցում։ Տեսնում ենք դրա որակը։
Այդպես էլ մինչև հիմա պարզ չէ, թե պետպատվերի կամ սոցփաթեթի շրջանակներում ի վերջո որ ծառայություններն են անվճար, որոնք՝ վճարովի։ Ոչ մի հստակություն չկա։
Այսքանից հետո հիմա էլ ուզում են առողջության համընդհանուր ու պարտադիր ապահովագրություն ներդնել, քաղաքացուն պարտադրել նախապես վճարել մի բանի համար, որի որակը ի վիճակի չեն երաշխավորել։
Անշուշտ, առողջության ապահովագրությունը լավ բան է։ Այն կարող է միջոց լինել բժշկական ծառայությունների հասանելիություն ստանալու համար։ Բայց այսպես ոչ մի հասանելիություն էլ չի ապահովվելու, էլի մարդիկ մնալու են իրենց առողջական խնդիրներն իրենց գրպանի հաշվին լուծելու հույսին։
Եվ հետո, առողջության պարտադիր ապահովագրությունը մեր նման աղքատ ու ցածր եկամուտներ ունեցող հասարակության համար չէ։ Դա ծանր բեռ է լինելու շատերի համար։ Առանց այդ էլ աշխատավարձերը շատ ցածր են։
Աշխատավարձերի այն «ֆանտաստիկ» աճերից, որ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար խոսում է, միֆ է։
Հարյուր-հազարավոր աշխատող քաղաքացիների աշխատավարձերն ավելի դանդաղ են աճում, քան գնաճն է։ Իսկ դա նշանակում է, որ տեղի է ունենում նրանց իրական եկամուտների կրճատում։ Այդ է պատճառը, որ հարյուր-հազարավոր աշխատող քաղաքացիներ շարունակում են աղքատանալ։
Այս պայմաններում բոլորովին տեղին չէ մի բան էլ լրացուցիչ հարկ կամ պարտադիր վճար դնել մարդկանց առանց այդ էլ ցածր եկամուտների վրա։ Հատկապես որ, այն կարող է հասնել աշխատավարձի 4-6 տոկոսին։
Որքան էլ համարենք, որ բժշկական ապահովագրությունը կարևոր է, մեր նման աղքատ երկրի համար այն ժամանակավրեպ է։ Չհաշված, որ այն ծանր բեռ է լինելու շատերի համար, դրան պատրաստ չէ նաև առողջապահական համակարգը։
Փոխարենը մտածեն համակարգը կարգի բերելու, մարդկանց եկամուտներն ավելացնելու մասին, ուզում են նոր բեռ դնել քաղաքացու վրա ու փող «քերել»։
Ամեն տեղ փող փնտրելու մոլուցքը հանգիստ չի տալիս կառավարությանը։
Իբր միկրոձեռնարկությունների համար արտոնյալ հարկային պայմաններ էին ստեղծել։ Օրվա հացի փող աշխատող շատերին այդ հույսով խաբեցին ու «գլխներին տվեցին»։ Արտոնյալ պայմաններն ընդամենը 2 տարի տևեցին։
Այս տարվանից միկրոձեռնարկատիրական գործունեություն իրականացնողները ստիպված կլինեն մի քանի անգամ ավելի շատ հարկ վճարել։ Բայց դա դեռ սկիզբն է. հետո էլի կավելացնեն բեռը։
Շուտով կանցնեն նաև շրջանառության հարկով աշխատողներին. տարբեր պատճառաբանություններ ներկայացնելով ու հիմնավորումներ բերելով՝ կբարձրացնեն հարկային բեռը, կստիպեն ավելի շատ վճարել, քան վճարում էին։
Ինչքան կարողանում են, մտնում են մարդկանց գրպանը։ Վերջերս էլ մի նախաձեռնությամբ հանդես եկան, որով ոչ ավել, ոչ պակաս, 10 անգամ բարձրացրեցին շինթույլտվությունների տրամադրման պետտուրքը։
Բացի նրանից, որ կառավարությանը շատ փող է պետք, նման կտրուկ բարձրացումը ոչնչով չի կարող արդարացված լինել։ Կրկնակի-եռակի ավելացումը գուցե ինչ-որ տեղ կարող էր հասկանալի լինել, բայց միանգամից նման ծանրաբեռնումը դուրս է որևէ առողջ տրամաբանությունից։
Թվում է, թե այն ուղղված է խոշոր կառուցապատողներին։ Բայց իրականում տուժողը կրկին քաղաքացին է լինելու։ Այդ գումարներն ի վերջո դուրս են գալու քաղաքացու գրպանից։
Նույն նախաձեռնության շրջանակներում պատրաստվում են հարկել նաև այն գույքը, որը ոչ այն է՝ քաղաքացու սեփականությունն է, ոչ այն է՝ սեփականությունը չէ։ Օդում կախված գույք է. ասենք, ավտոտնակները, որոնք ժամանակին կառուցվել են, բայց տարբեր պատճառաբանություններով չեն օրինականացվել։ Հիմա ուզում են այդ ոչ օրինական գույքը հարկել, բայց չեն ուզում օրինականացնել՝ նոր հարկել։
Սրանք այն ոչ բոլոր նախաձեռնություններն են, որոնցով իշխանությունները փորձում են, որքան հնարավոր է՝ շատ փող կորզել։ Ոչ վաղ անցյալում էլ բեռնափոխադրողների տուգանքները կտրուկ ավելացրին։ Տուգանքներ, որոնք ժամանակին դարձել էին Նիկոլ Փաշինյանի «հեղափոխության» սիմվոլներից մեկը։
Ոչինչ, որ փողը փողոցում ընկած չէ։ Այն դուրս է գալու քաղաքացու գրպանից, որը շատ դեպքերում, առանց դրա էլ, արդեն դատարկ է։ Այդ դատարկ գրպանով մարդուն պարտադրում են էլի ու էլի վճարել, որպեսզի իրենք շատ փող ունենան ու սրտի ուզածի պես ծախսեն՝ իրենց աշխատավարձ բարձրացնեն ու պարգևավճարներ վճարեն, թանկարժեք մեքենաներ գնեն, բանկետներ կազմակերպեն, աշխատավայրը վերանորոգեն ու կահավորեն, արտասահմանյան գործուղումների մեկնեն, այլ ճոխություններ իրենց թույլ տան։ Երբեմն էլ մի քանի դրամ շպրտեն քաղաքացուն ու համարեն, որ մեծ բան են արել։
Կառավարությունն ամեն ինչից փող է «քերում»

Հակոբ Քոչարյան
Աղբյուրը՝ 168.am