Մեքենան բախվել է սյանն ու բռնկվել․ վարորդը և 3 ու 4 տարեկան երկու ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
Հունվարի 30-ին, ժամը 09:15-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հայանիստ գյուղի խաչմերուկում այրվում է ավտոմեքենա։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Հայանիստ գյուղի խաչմերուկի մոտակայքում «Mitsubishi Pajero iO» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Վ., ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և բռնկվել։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը, ուղևորներ Գ. Վ.-ն (ծնված 2019 թ.) և Հ. Վ.-ն (ծնված 2020 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ։
Հրդեհը մեկուսացվել է 09:37-ին, մարվել՝ 09:47-ին: Այրվել է ավտոմեքենան: