Լրահոս

30.01.2023 12:00


Վիրավորում ստացած զինծառայողը վիրահատվել է. վիճակը շարունակում է գնահատվել ծայրահեղ ծանր

Վիրավորում ստացած զինծառայողը վիրահատվել է. վիճակը շարունակում է գնահատվել ծայրահեղ ծանր

Նախօրեին՝ հունվարի 29–ին, նախնական տվյալով զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով հրազենային վիրավորում ստացած ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ն տեղափոխվել է Երեւանի զինվորական կենտրոնական հոսպիտալ, ենթարկվել՝ վիրահատության: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Վիճակը շարունակում է գնահատվել ծայրահեղ ծանր, գտնվում է բժիշկների հսկողության տակ»,-ասաց նա։

Այս խորագրի վերջին նյութերը