Աշխարհ

30.01.2023 15:06


«1.5 մլն հայերը բավական չէի՞ն». Բողոքի ակցիա Լոս Անջելեսում

«1.5 մլն հայերը բավական չէի՞ն». Բողոքի ակցիա Լոս Անջելեսում

Երեկ Հարավային Կալիֆորնիայի հայ համայնքը երթով Դաշնային շենքից շարժվեց դեպի Ադրբեջանի հյուպատոսություն՝ իրազեկելու Արցախի շրջափակման մասին, ինչպես նաև դատապարտելու ԱՄՆ կառավարության կողմից Ադրբեջանի ռազմական հանցագործությունների ֆինանսավորումը:

«Լռությունը համաձայնություն է», «1.5 մլն հայերը բավական չէի՞ն» և այլ պաստառներով փողոց դուրս եկած ամերիկահայերի ակցիան տևել է մի քանի ժամ:

«Վերջին 49 օրերի ընթացքում արցախցիները մատնվել են սովի ու սառչելու, մինչդեռ մնացած աշխարհը աչք է փակում։ Ե՞րբ է մնացած աշխարհը հասկանալու, որ Հայոց ցեղասպանությունը շարունակվում է այսօր»,-նշում է միջոցառման կազմակերպիչ Հայ Երիտասարդաց Դաշնակցությունը:

Հանրահավաքի տեսանյութը` հղումով։

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը