Երուսաղեմում հայերի վրա հարձակումը պատահական բնույթ չի կրել (տեսանյութ)
Ինչպես հայտնի է, երեկ չէ առաջին օրը, Երուսաղեմի հայկական թաղամասում հրեա ծայրահեղականները հարձակվել էին հայերի վրա:
Նրանց հարձակումը խիստ տարօրինակ բնույթ է կրել, ծայրահեղականները պահանջել էին հեռացնել հայկական դրոշը և ընդհանրապես հեռանալ «հրեական հողից»։
Իսկ այդ հարձակումը ունեցել է իր նախապատմությունը:
Հունվարի 13-ին Երուսաղեմում տեղի արմատականները հնագույն հայկական Սուրբ Հակոբյանց եկեղեցու պատերին եբրայերենով սպառնալից գրություններ են թողել. հայկական եկեղեցու շենքի վրա առաջին անգամ հայտնվեց «Մահ հայերին» մակագրությունը։ «Մահ քրիստոնյաներին», «Մահ արաբներին» գրությունները հաճախ էին նկատվում նախկինում, այլ վայրերում՝ ոչ հայկական եկեղեցիների ու վանքերի պատերին: Իսկ մինչ այդ արձանագրվել էին նույնպես, առաջին անգամ այնպիսի երևույթներ, ինչպիսին էին՝ թքել խաչի վրա հայ հոգևորականների երթի ժամանակ՝ Իսրայելի պաշտպանության բանակի զինվորների տեսքով անձանց կողմից:
Իսկ հունվարի 17-ին հայերը ցույց էին անցկացրել ընդդեմ Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու: Ակցիային մասնակցել էր ընդամենը 300 ավտոմեքենա և մի քանի հարյուր մարդ:
Սակայն նույնիսկ այդ փոքրիկ ակցիան վախեցրել էր Ադրբեջանի ղեկավարությանը և, ամենայն հավանականությամբ, Իսրայելի որոշ շրջանակաների ներկայացուցիչներին: Դրա պատճառով, հավանաբար, նրանց խրախուսմամբ, հայերի այդ ցույցի դեմ ադրբեջանցիները խուլիգանական հարձակում իրականացրեցին։
Զարմանալիորեն այդ հարձակվող ադրբեջանցիներից ոստիկանությունը ոչ մեկին չձերբակալեց:
Իսկ դրանից հետո անցած հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը հրեա աջ ծայրահեղականների խումբը ջարդ է կազմակերպել Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում գտնվող Taboon Wine Bar ռեստորանում և հարակից հաստատություններում:
Ականատեսների խոսքով, ջարդի պատճառը Taboon Wine Bar-ի սեփականատիրոջ դիտողությունն է եղել վերաբնակիչներին, որոնք մոտակայքում Իսրայելի ազգային դրոշներով աղմկոտ «ուժի ցուցադրություն» էին կազմակերպել:
Միգուցե հայկական ռեստորանի տիրոջ դիտողությունը այնքան էլ տեղին չէր՝ հաշվի առնելով նաև վերջերս ահաբեկչական գործողություններն արաբ ծայրահեղականների կողմից:
Սակայն հայ ռեստորանատերի գավառական պահվածքը ակամայից բացահայտեց այն ատելությունը, որը սկսվել է կուտակվել իսրայելական հանրության ազգայնական հատվածի մոտ, հատկապես վերջին ժամանակներս: Եվ, ահա, այդ դրսևորման ամենավառ արտահայտությունը եղավ հրեա ծայրահեղականների հարձակումը հայերի վրա արդեն հունվարի 28-ին:
Այդ օրը, ուշ երեկոյան երկու հրեա ուխտավորներ հայկական վանքի մոտ գտնվող Ողբի պատի ճանապարհին նախ փորձել են խոչընդոտել երթևեկությունը, ապա դուրս գալով ճանապարհի վրա՝ հարվածել աշխատանքից տուն վերադարձող հայ երիտասարդների մեքենային: Հայ երիտասարդները իջել են մեքենայից ու քաղաքավարի հարցրել. «Ինչի՞ եք խփում մեքենային, սա մեր թաղամասն է, աշխատանքից տուն ենք վերադառնում։ Մենք հարգում ենք հրեաներին, ինչո՞ւ եք նման բաներ անում։ Ի՞նչ ենք մենք արել ձեզ հետ»։
Ի պատասխան հայերի զայրույթի՝ հրեա արմատականներից մեկը սկսում է բղավել. «Դուք այստեղ թաղամաս չունեք։ Սա մեր երկիրն է, հեռացե՛ք մեր երկրից»։
Որից հետո սկսվում են բախումները:
Այս դեպքից մեկ ժամ անց հրեա ծայրահեղականների մեկ այլ խումբ, Լացի պատի ճանապարհին, փորձել է բարձրանալ Հայոց պատրիարքարանի տանիքը և իջեցնել Պատրիարքարանի և Հայաստանի Հանրապետության դրոշները։ Այդ պահին վանքում գտնվող հայ երիտասարդները թույլ չեն տվել դա անել։
Հայերի և հրեա ծայրահեղականների բախումների արդյունքում Իսրայելի ոստիկանությունը ձեռբակալում է մի հրեա ծայրահեղականի և հայ երիտասարդ Գեւորգ Կախքեջյանին: Վերջինիս ոստիկանությունը բաց է թողնում, քանզի նա վնասվածք էր ստացել:
Այս պատմությունը ևս մեկ անգամ հուշում է, թե ինչ փոփոխություններ են կատարվել հայերի նկատմամբ ողջ աշխարհում վերջին պատերազմից հետո, որտեղ մենք պարտվեցինք Ադրբեջանին:
Պետք է նշել, որ հրեա ծայրահեղականների հարձակումը հայերի վրա և այսպիսի մաշտաբի՝ առաջին անգամ է տեղի ունենում: Իսկ դա վկայում է, որ այդ երկրում մթնոլորտն է այդպիսին դարձել: Եթե Իսրայելը դարձել է Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցը և այն էլ Բաքվի դերը շեշտակի մեծացել է հաղթանակից հետո, տրամաբանական է դառնում, որ Իսրայելում սկսում են փոխել իրենց մոտեցումները ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի նկատմամբ: Հենց այդ մթնոլորտի փոփոխության արդյունքն են նաև այս հարձակումները հայերի վրա, որոնք ապրում են այդ հողի վրա արդեն 2000 տարի:

Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ zham.am