Աշխարհ

30.01.2023 15:54


Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հետ սերտ կապի մեջ ենք առ այսօր․ Լավրով

Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հետ սերտ կապի մեջ ենք առ այսօր․ Լավրով

Ռուսաստանը նպատակ ունի խթանել 2021 թվականի դեկտեմբերին մեկնարկած 3+3 տարածաշրջանային խորհրդատվական պլատֆորմի աշխատանքը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Իրան և Թուրքիա): Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ՝ ի պատասխան ԶԼՄ-ների հարցերի։

«Այս հարթակը, որտեղ նախատեսվում է կենտրոնանալ տարածաշրջանային խաղացողների շահերից ելնելով համագործակցության ամրապնդման գործնական խնդիրների վրա, մենք համարում ենք օգտակար և ժամանակին։ Ինչ վերաբերում է Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը, ապա հենց Ռուսաստանի հովանու ներքո այդ ձեռնարկումը մեկնարկեց 2022 թվականի հունվարին, երբ Մոսկվայում առաջին անգամ հանդիպեցին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը։

Երկուսի հետ էլ սերտ կապի մեջ ենք մինչ օրս։ Մենք ողջունում ենք վերջին զարգացումները, որոնք հեռանկարներ են բացում հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման համար, ինչը կնպաստի տարածաշրջանային իրավիճակի հետագա բարելավմանը»,-ասել է Լավրովը։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը