Բրազիլացին կեղծել է մահը՝ տեսնելու, թե ընկերներից ու հարազատներից ով կգա «իր թաղմանը»
Բրազիլիայի բնակիչն առաջացրել է ընտանիքի և ընկերների զայրույթը այն բանից հետո, երբ կեղծել է իր մահը՝ զուտ հետաքրքրասիրությունից դրդված՝ տեսնելու համար, թե ով կգա իր թաղմանը:
Ինչպես գրում է Oddity Central-ը, աշխատավայրում 60-ամյա Բալթազար Լեմոսը հարյուրավոր հուղարկավորություններ է կազմակերպել, որոնցից որոշներին մասնակցել էր ընդամենը 2 մարդ, մյուսներին՝ մինչև 500։
Վերջերս նա սկսել է մտածել, թե իր ընկերներից և ընտանիքից քանիսը կգան հարգանքի տուրք մատուցելու և վերջին հրաժեշտ տալու, երբ ինքը մահանա:
Եվ ահա մի օր Բալթազար Լեմոսի սոցցանցային էջում չարագուշակ հաղորդագրություն է հրապարակվել. «Այս տխուր կեսօրին Բալթազար Լեմոսը լքեց մեզ: Լրացուցիչ տեղեկությունները՝ շուտով»: Իսկ այդ հրապարակումից մեկ օր առաջ նույն էջում հրապարակվել էր Սան Պաուլոյի Ալբերտ Էյնշտեյնի հիվանդանոցի դիմաց արված լուսանկար՝ ակնարկելով, որ Լեմոսը հոսպիտալացվել է:
Լեմոսի ընտանիքը ապշած էր այդ հայտարարությունից, քանի որ ոչ ոք նույնիսկ չգիտեր, որ նա հիվանդանոցում էր: Նրա եղբորորդիներից մեկը շտապել է Ալբերտ Էյնշտեյնի հիվանդանոց՝ տեղեկանալու նրա մասին, բայց անձնակազմը ոչ մի տեղեկություն չուներ նրա վերաբերյալ, որ Բալթազար Լեմոսը վերջին մի քանի օրերին այնտեղ էր գտնվել:
Բալթազարի առցանց ընկերները սկսել են կիսվել նրա մահվան ողբերգական լուրով, մարդիկ իրենց հարգանքի տուրքն են մատուցել մեկնաբանություններում և հարցրել մահվան պատճառի մասին: Բացատրություն չի տրվել, փոխարենը հրապարակվել է հոգեհանգստի և թաղման արարողությությունների ժամը և վայրը։
Դրանից հետո Բալթազար Լեմոսի ընկերներն ու ընտանիքը հավաքվել են նրա հայրենի Կուրիտիբա քաղաքի փոքրիկ մատուռում՝ հուղարկավորության համար: Սակայն մի պահ լսվել է Բալթազարի ձայնը և ներկաներից ոմանք սկսել են լաց լինել՝ մտածելով, որ դա մահացածի՝ կենդանության օրոք արված ձայնագրությունն է: Հետո դռները բացվել են, և «հանգուցյալը» ներս է մտել բոլորի աչքի առաջ։
Ինչպես կարելի է ենթադրել, սգավորները, մեղմ ասած, շփոթվել են՝ տեսնելով Բալթազարին: Որոշ մարդիկ սկսել են լաց լինել, իսկ մյուսները մնացել են ապշահար, բայց հենց որ նա բացատրել է, որ կեղծել է իր մահը, որպեսզի տեսնի, թե ով է մասնակցելու իր հուղարկավորությանը, ներկաները սկսել են մեղադրել նրան դաժանության համար:
Բալթազար Լեմոսի պատմությունը տարածվել է սոցցանցերում, և շուտով լրատվական գործակալությունները կապվել են նրա հետ՝ ավելին իմանալու նրա մոտիվացիայի մասին: Նա բացատրել է, որ երբեք չի ցանկացել մարդկանց վիշտ պատճառել, բայց դա միակ միջոցն էր իմանալու, թե ով է սգալու անխուսափելի մահից հետո:
Բրազիլացու ներողությունը չի ընդունվել հատկապես այն բանից հետո, երբ մարդիկ իմացել են, որ նա ունի ութսունն անց հաշմանդամ մայր, որը կարող էր սրտի կաթված ստանալ՝ լսելով զավակի մահվան լուրը:

Աղբյուրը՝ tert.am