ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողություն Իրանի դեմ կհանգեցնի պատերազմի՝ տարածաշրջանային ճյուղավորումներով. Թեհրանը նախազգուշացրել է
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը զգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողություն Իսլամական Հանրապետության դեմ կհանգեցնի պատերազմի՝ տարածաշրջանային ճյուղավորումներով, հայտնում է Newsweek-ը:
«Իրանի տեսանկյունից ցանկացած մակարդակով ռազմական տարբերակ ընտրելը նշանակում է ԱՄՆ-ի կողմից պատերազմի սկսում։Այս պահին Իրանը քիչ է համարում նման հնարավորությունը»,-ասել են Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունից։
Միևնույն ժամանակ իրանական առաքելությունը նաև հայտարարել է, որ «եթե ԱՄՆ-ն սխալ հաշվարկի և պատերազմ սկսի, ապա նման հակամարտության՝ տարածաշրջանի և աշխարհի համար հետևանքների պատասխանատուն կլինի Վաշինգտոնը»:
Պենտագոնում աղբյուրներից մեկը հրապարակմանը հայտնել է, որ ԱՄՆ-ն ոչ մի հարված չի հասցրել Իրանում և այնտեղ գործողություններ չի իրականացրել։
Ավելի վաղ Իսրայելի իշխանությունները հայտարարել էին, որ Իրանի վրա հարձակումները հասել են իրենց նպատակներին։
The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ Իսրայելի արտաքին հետախուզությունը՝ Մոսադն է իրականացրել կիրակի օրը Իրանի վրա հարձակումը։
Իրանում հզոր պայթյուն է որոտացել հունվարի 29-ի գիշերը Սպահան քաղաքում։ Իրանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ դա անօդաչու թռչող սարքերի կողմից «անհաջող հարձակում է»:
ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողություն Իրանի դեմ կհանգեցնի պատերազմի՝ տարածաշրջանային ճյուղավորումներով. Թեհրանը նախազգուշացրել է
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը զգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողություն Իսլամական Հանրապետության դեմ կհանգեցնի պատերազմի՝ տարածաշրջանային ճյուղավորումներով, հայտնում է Newsweek-ը:
«Իրանի տեսանկյունից ցանկացած մակարդակով ռազմական տարբերակ ընտրելը նշանակում է ԱՄՆ-ի կողմից պատերազմի սկսում։ Այս պահին Իրանը քիչ է համարում նման հնարավորությունը»,-ասել են Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունից։
Միևնույն ժամանակ իրանական առաքելությունը նաև հայտարարել է, որ «եթե ԱՄՆ-ն սխալ հաշվարկի և պատերազմ սկսի, ապա նման հակամարտության՝ տարածաշրջանի և աշխարհի համար հետևանքների պատասխանատուն կլինի Վաշինգտոնը»:
Պենտագոնում աղբյուրներից մեկը հրապարակմանը հայտնել է, որ ԱՄՆ-ն ոչ մի հարված չի հասցրել Իրանում և այնտեղ գործողություններ չի իրականացրել։
Ավելի վաղ Իսրայելի իշխանությունները հայտարարել էին, որ Իրանի վրա հարձակումները հասել են իրենց նպատակներին։
The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ Իսրայելի արտաքին հետախուզությունը՝ Մոսադն է իրականացրել կիրակի օրը Իրանի վրա հարձակումը։
Իրանում հզոր պայթյուն է որոտացել հունվարի 29-ի գիշերը Սպահան քաղաքում։ Իրանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ դա անօդաչու թռչող սարքերի կողմից «անհաջող հարձակում է»:
Աղբյուրը՝ tert.am