Լրահոս

31.01.2023 16:17


Opel-ի կարգազանց վարորդի մոտ «ՌԳԴ» տիպի նռնակ է եղել՝ իր պայթուցիչով․ հրավիրվել է փրկարար

Opel-ի կարգազանց վարորդի մոտ «ՌԳԴ» տիպի նռնակ է եղել՝ իր պայթուցիչով․ հրավիրվել է փրկարար

Հունվարի 30-ին, մարտաֆիլմ հիշեցնող դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները Լենինգրադյան փողոցում ծառայություն կատարելու ժամանակ նկատում են, որ Opel մակնիշի ավտոմեքենան չարամտորեն խախտում է երթևեկության կանոնները։

Պարեկները բարձրախոսով հորդորում են վարորդին, որպեսզի նա կանգնի։ Սակայն վարորդը, չենթարկվելով պարեկների «կանգառ» պահանջին, դիմում է փախուստի։ Սկսվում է հետապնդում։ Այդ ընթացքում պարեկները ներքին կապով օգնություն են խնդրում իրենց գործեընկերներից։ Ու արդեն Կիլիկիա և Վերֆել փողոցների խաչմերուկում լկարողանում են շրջափակման մեջ առնել Opel-ին ու կանգնեցնել Opel մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարեկները, մոտենալով Opel-ին, վարորդից պահանջում են վարորդական իրավունքի վկայականը և ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, սակայն վարորդը հրաժարվում է ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը ու պարեկները նկատում են, որ նա ձեռքը տանում է դեպի գոտկատեղը, ապա գրպանը։ Նրա մոտ լինում է մարտական «ՌԳԴ» տիպի նռնակ իր պայթուցիչով։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Ատոմ Ս․-ն է։

Մարտական նռնակը վնասազերծեկու համար Ոստիկանության Մալաթիայի բաժին է հրավիրվում ՀՀ ՆԳՆ Փրկարար Ծառայության սակրավորը, ով էլ նռնակը անվտանգ տեղափոխում է համապատասխան վայր։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Opel-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է ոչ սթափ և վարորդական իրավունքի վկայական էլ չի ունեցել։ Նրան ոստիկանության Մալաթիայի բաժնից ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը