Թուրքիան Հայաստանին համագործակցության է հրավիրում «Միջին միջանցքի» շրջանակում. Չավուշօղլու
Թուրքիան Հայաստանին համագործակցության է հրավիրում Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակում։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս հայտարարությունն արել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Ըստ նրա` Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Իրանի միջև եռակողմ ու քառակողմ ձևաչափերը մեծ օգուտ կբերեն տարածաշրջանին։
«Քանի որ Հյուսիսային միջանցքն այլևս այլընտրանք չէ, փորձել ենք ընդլայնել Անդրկասպյան միջանցքի կիրառումը։ Հետագայում Հայաստանը ևս կկարողանա միանալ մեր կողմից իրականացվող նախագծերին։ Միջին միջանցքն ապագայում ավելի նշանակալի կդառնա»,–ասել է Չավուշօղլուն։
Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքն անցնում է Չինաստանով, Ղազախստանով, Կասպից ծովի ջրատարածքով, Ադրբեջանով, Վրաստանով, Թուրքիայով և Սև ծովով դեպի եվրոպական երկրներ։ Միջանցքը բացվել է 2017 թվականին, այդ ժամանակից կոնտեյներային երեք գնացք է գործարկվել։ Երթուղին` Չինաստան (Սիան քաղաքի Լյանյունգան նավահանգիստ) –Ակտաու (Ակտաու նավահանգիստ) – Բաքու (Ալյաթ նավահանգիստ) – Թբիլիսի, այնուհետև երթուղին կարող է հասնել մինչև վրացական Փոթի նավահանգիստ և Սև ծովով Եվրոպայի խորքեր կամ Բաքու–Թբիլիսի–Կարսով շարունակվել Թբիլիսիից Կարս և Թուրքիայի տարածքով (Իզմիթ, Մերսին, Չերքեզքյոյ) հասնել Եվրոպայի երկրներ։
Երթուղով կոնտեյներային փոխադրումներ են իրականացվում։ Գործարկվել է երկաթուղային և ծովային տրանսպորտ (Կասպից ծովի ջրատարածքով)։ Թողունակությունը տարեկան 10 մլն տոննա բեռ է, այդ թվում` մինչև 20 հազար կոնտեյներ։

Աղբյուրը՝ armeniasputnik.am