Կարծիք

01.02.2023 16:36


Նիկոլը բոլշևվիկի ամենախայտառակ տեսակն է. ատում է բիզնեսը և պաշտում է փողը

Նիկոլը բոլշևվիկի ամենախայտառակ տեսակն է. ատում  է  բիզնեսը և պաշտում  է փողը

Նիկոլը հասկացել է, որ պետք չի ոչ մի տնտեսություն էլ զարգացնել, այլ հանգիստ կարող ա ժողովրդի հաշվին անսահմանափակ արտաքին պարտք վերցնել (քանի որ համարյա ոչ ոք չի հասկանում, թե դա ինչով է հղի անձամբ ամեն մի ՀՀ քաղաքացու համար ու նա հանգիստ ու անկաշկանդ մոտ երկու տարում 2 միլիարդ դոլար պետական պարտք է վերցրել), ու այդ գումարները ուղղել իր ու իր թայֆի շռայլ կյանքը ապահովելուն և իր հետույքը վարչապետի աթոռին պահելուն( միլիարդավոր դրամերի պարգևավճար տալով ուժայիններին):

Բացի այդ,

հասկացել է , որ հանգիստ

կարող է ( ինչը և արել է) պետական պարտատոմսեր թողարկել հարյուրավոր միլիոնների ( մասնավորապես 750 միլիոն դոլարի) ու վաճառել դրանք անհայտ անձանց ( անձամբ ինձ մինչ այսօր հետաքրքիր է. ու՞մ վաճառեց, կամ ով մի օրում գնեց էս թշվառ վիճակում գտնվող երկրի պարտատոմսերը ` 750 միլիոն դոլարի):

Այնպես որ, ցանկացած ` մեծ ու փոքր, միջին և միկրո բիզնեսի ներկայացուցիչ պիտի ամբողջ խորությամբ հասկանա, որ ինքը նիկոլի դասակարգային թշնամին է, նիկոլին պետք չի սեփական աշխատանքով գումար վաստակող բիզնեսով զբաղվող քաղաքացին:

Նա ուզում է ունենալ միայն մի խումբ պետհամակարգում աշխատող քաղաքացիներ, մի խումբ իր ձեռքին նայող գրանտակերներ, մի խումբ 1000 դրամով ուրախացող թոշակառուներ և մի քանի անձամբ իրեն ու իր ընտանիքին «մուծվող» «խոշոր սեփականատերներ», որոնց որպես անձնական գործիք և необходимое зло է ընկալում, ու ըստ ամենայնի, ժամանակավորապես:

Վերջ, այսքանը:

Թե չէ ընկել եք սար ու ձոր, աշխատատեղ-մաշխատատեղ, տոնավաճառ-մոնավաճառ, մարդիկ փող են վաստակում-մաստակում և այլ ռոմանտիկ մտքերի հետևից:

Քրիստինա Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը