Աշխարհ

01.02.2023 17:19


Նախիջևանում վերաբացվել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև սահմանը

Նախիջևանում վերաբացվել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև սահմանը

Նախիջևանում վերաբացվել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը, հայտնում է Trend-ը:

Այսօրվանից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության «Սադարակ» մաքսակետով թույլատրվում է անհատական մեքենաների երթևեկությունը։

Միաժամանակ Նախիջևանում գրանցված անձինք կարող են իրենց մեքենայով հատել սահմանը։ Ներկայումս գործում է ավտոբուսների արգելքը։

Կորոնավիրուսի համավարակի ժամանակ Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ էին բոլոր հարևան երկրների համար։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը