Պետության կոնցեպտը․ բոլորը դավաճան, մի հոգին՝ խեղճ հարիֆ․ «Կարճ ասած» (տեսանյութ)
Նկատած կլինեք, ԱԱԾ-ն հաճախ հայտարարություններ է տարածում, թեպետական դավաճան են բռնել։ Ընդամենը երկու օր առաջ հայտարարեցին, թե զորամասի կապիտանը 2021 թվականի սկզբից հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից ու բջջային հեռախոսի ու փողի դիմաց պետական ու ծառայողական գաղտնիքներ տրամադրել զենքերի և այլնի մասին։ Մի հատ էլ տեսանյութ գցեցին, թե ոնց են թևերը ոլորած տանում։ Դրանից օրեր առաջ էլ հայտնեցին, թե մեկ այլ զորամասի սպան էր էլի 2021 թվականից վերբովկա արվել ու ամիսներ շարունակ փողի դիմաց գաղտնիքներ փոխանցել, էն երրորդը նույն բանն արել էր 93,250 դրամի դիմաց, մյուսը 370 դոլարի դիմաց, 200 դոլարի դիմաց ու այսպես շարունակ, վայբերով, մեսենջերով, օդնոկլասնիկով, վոթսափով, տպավորություն է՝ դավաճաններ, դավաճաններ, դավաճաններ չորսբոլորը։
Շատերիս մոտ են առաջանում հարցեր՝ ինչո՞ւ է Հայաստանի ԱԱԾ-ն բռնել ինքնաոչնչացման ճանապարհը։ Ի՞նչ եք կարծում, դվաճանության այս դեպքերը նո՞ր ի հայտ եկան, Նիկոլն իր հետ 2018 թվականի՞ց դավաճանների բերեց, ինչի՞ նախկինում չկային։ Իհարկե՝ շատ վատ բաներ նա իր հետ բերեց, բայց այդ դավաճանություն կոչված երևույթը, կարծում եմ, միշտ է եղել։ Ուղղակի վերնախավերում աշխատում էին համակարգից, պետությունից գլուխ հանող մարդիկ, ու այդ դավաճանությունների մասին մենք չէինք իմանում, անում էին դատ-դատաստան, պատիժ էին նշանակում ու վերջ․ եթերով, ամբողջ աշխարհի առաջ երկիրն ու ուժային համակարգերը, անվտանգային համակարգերը չէին քանդում։ Կարծում եմ, որովհետև նախկինում երկրի ղեկավարը կարիք չի ունեցել խեղճ հարիֆ երևալու, այս մեկը ունի։ Այս իշխանության ղեկավարը կարիք ունի, որ ցույց տան, թե ժողովուրդ, տեսեք, խեղճ հարիֆ Նիկոլն ի՞նչ աներ, ո՞նց հաղթեր պատերազմում, երբ շուրջբոլորը դավաճաններ էին ու հանուն նրա, որ իր անունը մաքրի՝ պետության ու հատկապես անվտանգությամբ զբաղվող կառույցների հերն է անիծում։
Ես՝ ՀՀ քաղաքացիս, երբ կարդում եմ, որ ինչ-որ սպա 2021 թվականի մայիսից պետական գաղտնիքներ է փոխխանցել թշնամուն, բայց մեր ԱԱԾ-ն նրան բացահայտել է ընդամենը 2 տարի անց, որ երևի ինչ գիտեր, արդեն հանձնել-պրծել ա, կարո՞ղ եմ վստահությամբ լցվել մեր անվտանգային մարմինների նկատմամբ։ Երկու հոգի հեռախոսով խոսում են, ԱԱԾ-ն գաղտնալսում ու գնում է հետևներից, բայց պարզվում է՝ ինչ-որ սպա տարիներ շարունակ գաղտնիքներ է փոխանցում 200 դոլարի դիմաց։ Վստահությունը շատ ծանր, դժվար ձեռք բերվող բան է, դուք ձեր էդ հաղորդագրություններով վերացնում եք էդ վստահությունը, որը կարող է էլ չվերականգնվի, Նիկոլի օրոք՝ որ հաստատ։ Քաղաքացին տեսնում է, որ մենք պատերազմի շեմին ենք, ամենուր դավաճաններ են, ԱԱԾ-ն 2 տարի հետո նոր բռնում է, էլ մտածում է՝ եթե խնդիր ունենա, ձեզ դիմելու իմաստն էլ այլևս չկա ու եթե էս բարդակն է, մնում ա երկրում, որ ի՞նչ անի։ Մարդը հարցնում ա՝ դուք բա ինչո՞վ եք զբաղված, եթե ձեր քթի տակ տարիներ շարունակ պետություն ա դավաճանում։ Դուք կա՞ք։
Լավ, եթե էդքան դավաճաններ կան, բա նրանց նշանակողն ո՞վ է կամ ո՞վ է թույլ տվել, որ մնան-աշխատեն, էդ որակի մարդկանց։ Կամ մարդու մոտ հարց է առաջանում․ էդ ո՞նց եղավ, որ սաղ դավաճան են, որովհետև տվյալներ են փոխանցել, բայց կապիտուլյացիայի թուղթը գաղտնի ստորագրողը, հողեր զիջողը նորմալ ա, մի բան էլ՝ ձեր շեֆնա։ Իրոք որ, աբսուրդի նման չէ՞։ Մեկը չկա՞ ԱԱԾ-ում, էտ կարգի հրահանգ տվողին ասի, որ բաներ կան, որ պետք է չբարձրաձայնել, անթույլատրելի են։ Էլ չեմ ասում, որ հլը քննություն չարած, չդատապարտածին դու արդեն ներկայացնում ես հանցագործ։ Կարո՞ղ եք ասել, թե էդ դավաճանության դեպքերից քանիսով ունեք վճիռ ու քա՞նի դեպքով եք նույն հանրությանը հաղորդագրությամբ տեղյակ պահել, թե էն որ թևերը ոլորեցիք տարաք, հետո ինչ եղավ։ Քա՞նի հոգու եք արդրացրել, քա՞նի հոգու մեղադրանք եք կարճել հանցակազմ չլինելու հիմքով, քա՞նիսից եք անձամբ ներողություն խնդրել ու վերականգնել աշխատանքի։ Դեպքեր են պատմում, որ էն ասֆալտին փռելու թեժ օրերին ինչ-որ հայտնի մարդկանց ոստիկանները կանգնացնում են, որևէ խախտում չեն հայտնաբերում, բայց խնդրում են թույլ տան փռեն ասֆալտին, նկարեն, դեմքները փակեն ցույց տան Նիկոլին, որ իրենցից յան տա։ Այ ոնցոր էդ վիճակը լինի, դավաճան ցույց տանք, որ Նիկոլը իրեն լավ զգա, մենակ չզգա։
Ամիսներ առաջ ԱԱԾ-ն ասաց, որ մի 14 հոգու կալանավորել է լրտեսության մեղադրանքով։ Հետո մամուլը ուղղակի հայտնաբերեց, որ նրանցից մեկին, որ Շիրակի մարզից էր, բավարար ապացույցներ չեն ունեցել ու ազատ են արձակել․ բռնեցին, նկարեցին, խայտառակեցին, դավաճան հանեցին, 5 ամիս անց բաց թողեցին։ Հետո էն մյուսին բաց թողեցին Վեդիից։ Բաց են թողել, վերականգնել են ծառայության, բայց մարդը ամաչում է, ասում է ինձ խայտառակ են արել, էլ ո՞նց վերադառնամ ծառայության։ Այսինքն՝ հանրության աչքին թոզ են փչում անհիմն մեղադրանքներով։ Ու էդ անհիմն մեղադրանքը առաջին հերթին գալիս է երկրի վարչապետից։ Գնում է Հ1-ի եթեր, ասում է՝ ջոկատի զենքը պատերազմի ժամանակ պրծել է, գնացել են համալրելու, կոնկրետ անձը հրաժարվել է զենք տալ, չնայած պահեստը լիքն է եղել զենքով։ Դիմում են քննչական կոմիտեին, ասում են էդ ի՞նչ գործ է, պարզվում է՝ ոչ մի մեղադրյալ չկա, եթերում վարչապետը ստել է, որ հատկապես էն խուլ գյուղերում Հ1 նայողներն ասեն ա դե զենք չեն տվել, պատերազմը կրվեցինք, խեղճ հարիֆն ի՞նչ աներ։ Քարոզարշավի գնալիս Փաշինյանը ելույթում ասում է՝ սպան «S-300-ի վրայից պլատա ա հանում, որ տանի մեջի ոսկին ծախի՝ 30-40 հազար դրամով»: Պարզվում է՝ դա էլ է սուտ ասել։ Նիկոլ Փաշինյանի հրամանով բանակի համալրումը դադարեցվել է և ֆիդայինների են տարել պատերազմ, հետո նույն Փաշինյանն ասում է՝ էդ ֆիդայիններից մեկի ջոկի հրամանատարը ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ էր։ Նրան ո՞վ է տարել պատերազմ։ Ամեն ինչում չէ, էլի, որ կարող եք մարդկանց հիմարացնել։
Հարց եմ ուղղում բոլոր քննչական, անվտանգային մարմիններին, էդ որ մեկին բռնում եք, որ բջջային հեռախոս ստանալու դիմաց ուրացել ա հայրենիքը, բոլո՞ր դեպքերի հետևից եք գնում։ Էն որ հայտարարվեց մեր երկրում ունենք բարձր պաշտոնյա, որ թուրքի գործակալ է, ի՞նչ արեցիք։ Էն որ հայտարարվեց մարդամեկին ասել են 3 շրջան տուր պատերազմը կանգնեցնենք, չի տվել, նրա նկատմամբ ի՞նչ արեցիք։ Էն որ 600 դոլարով զրահաբաճկոններ են առել բանակին, դավաճանություն է՞, թե չէ։ Էն որ մենակ լրահոսի վերնագիր դնելու համար մի քանի հարյուր զոհ տալով մի ժամ պահելու համար բարձունք են գրավել, դավաճանություն է՞, թե չէ։ Կամ որ եթերով հայտարարվում էր, թե մեր զինված ուժերը այդ պահին ինչ օպերացիա են անում, դա տվյալների փոխանցում չէ՞, քննե՞լ եք։ Չնայած քննելու բան էլ չկա, ամեն բան պարզ է։ ՀԱՊԿ-ի օգնությունից հրաժարվելը դավաճանություն է՞, թե չէ։ Կամ՝ որ հայտարարում է՝ ես հրաման եմ տվել, որ Սյունիքից զորքերը հետ քաշեն։ Բա մի հատ էլ քննեք տեսեք, դրա դիմաց ի՞նչ է ստացել։
Հիմա ո՞ր մեկն է դավաճան․ թե՞ ձեզ թվում ա պետք է հավատանք, որ մի աֆիցերը 200 դոլարով ասաց Հնդկաստանից զենք ենք բերել, էն մեկելը 90 հազար դրամով ինչ-որ մի ուրիշ տվյալ տվեց ու պատերազմ պարտվեցի՞նք։ 9 զինվոր հրաժարվեցին պարտականությունները կատարելուց ու պարտվեցի՞նք։ Կամ եթե թշնամուն խրամատի քարտեզը ցույց տվողը դավաճան է, բա ականապատ դաշտերի քարտեզները թշնամուն տվո՞ղն ինչ է։ Ո՞վ ասեց, որ զորքի մասին տեղեկություն տվողը դավաճան է, բայց զորքը հետ քաշողը, հողեր հանձնողը դավաճան չէ։ Բա էդ դավաճանությունը պոզով ու պոչով է՞ լինում։ Թե՞ որ կապիտանն է անում, դավաճան է, որ գերագույն հրամանատարն է անում, խեղճ հարիֆ է։
Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը քանդում է լավից վատից կայացած բոլոր համակարգերը՝ հենց ներսից, հենց աշխատողների ձեռքով, ԱԺ-ն քանդեց իր պատգամավորական թիմով, կառավարությունը քանդեց իր նախարարություններով, բանակը քանդեց ներսից վատ կառավարմամբ, ԱԱԾ-ն քանդում ու հեղինակազրկում է հենց ներսից։
Հարգելի ԱԱԾ, սթափության ժամանակն է։ Իշխանությանը հիմա պետք է ջրից չոր դուրս գալը, բայց չե՞ք հասկանում որ ձեզ՝ անվտանգային համակարգը զրոյացնում է հենց ձեր ձեռքերով։ Ախր Նիկոլից հետո ոնցոր կյանք կա, չէ՞, պետք է նրանից հետո էլ մնալ, աշխատել, ո՞նց եք անելու։
Պետության կոնցեպտը․ բոլորը դավաճան, մի հոգին՝ խեղճ հարիֆ․ «Կարճ ասած» (տեսանյութ)
Նկատած կլինեք, ԱԱԾ-ն հաճախ հայտարարություններ է տարածում, թե պետական դավաճան են բռնել։ Ընդամենը երկու օր առաջ հայտարարեցին, թե զորամասի կապիտանը 2021 թվականի սկզբից հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից ու բջջային հեռախոսի ու փողի դիմաց պետական ու ծառայողական գաղտնիքներ տրամադրել զենքերի և այլնի մասին։ Մի հատ էլ տեսանյութ գցեցին, թե ոնց են թևերը ոլորած տանում։ Դրանից օրեր առաջ էլ հայտնեցին, թե մեկ այլ զորամասի սպան էր էլի 2021 թվականից վերբովկա արվել ու ամիսներ շարունակ փողի դիմաց գաղտնիքներ փոխանցել, էն երրորդը նույն բանն արել էր 93,250 դրամի դիմաց, մյուսը 370 դոլարի դիմաց, 200 դոլարի դիմաց ու այսպես շարունակ, վայբերով, մեսենջերով, օդնոկլասնիկով, վոթսափով, տպավորություն է՝ դավաճաններ, դավաճաններ, դավաճաններ չորսբոլորը։
Շատերիս մոտ են առաջանում հարցեր՝ ինչո՞ւ է Հայաստանի ԱԱԾ-ն բռնել ինքնաոչնչացման ճանապարհը։ Ի՞նչ եք կարծում, դվաճանության այս դեպքերը նո՞ր ի հայտ եկան, Նիկոլն իր հետ 2018 թվականի՞ց դավաճանների բերեց, ինչի՞ նախկինում չկային։ Իհարկե՝ շատ վատ բաներ նա իր հետ բերեց, բայց այդ դավաճանություն կոչված երևույթը, կարծում եմ, միշտ է եղել։ Ուղղակի վերնախավերում աշխատում էին համակարգից, պետությունից գլուխ հանող մարդիկ, ու այդ դավաճանությունների մասին մենք չէինք իմանում, անում էին դատ-դատաստան, պատիժ էին նշանակում ու վերջ․ եթերով, ամբողջ աշխարհի առաջ երկիրն ու ուժային համակարգերը, անվտանգային համակարգերը չէին քանդում։ Կարծում եմ, որովհետև նախկինում երկրի ղեկավարը կարիք չի ունեցել խեղճ հարիֆ երևալու, այս մեկը ունի։ Այս իշխանության ղեկավարը կարիք ունի, որ ցույց տան, թե ժողովուրդ, տեսեք, խեղճ հարիֆ Նիկոլն ի՞նչ աներ, ո՞նց հաղթեր պատերազմում, երբ շուրջբոլորը դավաճաններ էին ու հանուն նրա, որ իր անունը մաքրի՝ պետության ու հատկապես անվտանգությամբ զբաղվող կառույցների հերն է անիծում։
Ես՝ ՀՀ քաղաքացիս, երբ կարդում եմ, որ ինչ-որ սպա 2021 թվականի մայիսից պետական գաղտնիքներ է փոխխանցել թշնամուն, բայց մեր ԱԱԾ-ն նրան բացահայտել է ընդամենը 2 տարի անց, որ երևի ինչ գիտեր, արդեն հանձնել-պրծել ա, կարո՞ղ եմ վստահությամբ լցվել մեր անվտանգային մարմինների նկատմամբ։ Երկու հոգի հեռախոսով խոսում են, ԱԱԾ-ն գաղտնալսում ու գնում է հետևներից, բայց պարզվում է՝ ինչ-որ սպա տարիներ շարունակ գաղտնիքներ է փոխանցում 200 դոլարի դիմաց։ Վստահությունը շատ ծանր, դժվար ձեռք բերվող բան է, դուք ձեր էդ հաղորդագրություններով վերացնում եք էդ վստահությունը, որը կարող է էլ չվերականգնվի, Նիկոլի օրոք՝ որ հաստատ։ Քաղաքացին տեսնում է, որ մենք պատերազմի շեմին ենք, ամենուր դավաճաններ են, ԱԱԾ-ն 2 տարի հետո նոր բռնում է, էլ մտածում է՝ եթե խնդիր ունենա, ձեզ դիմելու իմաստն էլ այլևս չկա ու եթե էս բարդակն է, մնում ա երկրում, որ ի՞նչ անի։ Մարդը հարցնում ա՝ դուք բա ինչո՞վ եք զբաղված, եթե ձեր քթի տակ տարիներ շարունակ պետություն ա դավաճանում։ Դուք կա՞ք։
Լավ, եթե էդքան դավաճաններ կան, բա նրանց նշանակողն ո՞վ է կամ ո՞վ է թույլ տվել, որ մնան-աշխատեն, էդ որակի մարդկանց։ Կամ մարդու մոտ հարց է առաջանում․ էդ ո՞նց եղավ, որ սաղ դավաճան են, որովհետև տվյալներ են փոխանցել, բայց կապիտուլյացիայի թուղթը գաղտնի ստորագրողը, հողեր զիջողը նորմալ ա, մի բան էլ՝ ձեր շեֆնա։ Իրոք որ, աբսուրդի նման չէ՞։ Մեկը չկա՞ ԱԱԾ-ում, էտ կարգի հրահանգ տվողին ասի, որ բաներ կան, որ պետք է չբարձրաձայնել, անթույլատրելի են։ Էլ չեմ ասում, որ հլը քննություն չարած, չդատապարտածին դու արդեն ներկայացնում ես հանցագործ։ Կարո՞ղ եք ասել, թե էդ դավաճանության դեպքերից քանիսով ունեք վճիռ ու քա՞նի դեպքով եք նույն հանրությանը հաղորդագրությամբ տեղյակ պահել, թե էն որ թևերը ոլորեցիք տարաք, հետո ինչ եղավ։ Քա՞նի հոգու եք արդրացրել, քա՞նի հոգու մեղադրանք եք կարճել հանցակազմ չլինելու հիմքով, քա՞նիսից եք անձամբ ներողություն խնդրել ու վերականգնել աշխատանքի։ Դեպքեր են պատմում, որ էն ասֆալտին փռելու թեժ օրերին ինչ-որ հայտնի մարդկանց ոստիկանները կանգնացնում են, որևէ խախտում չեն հայտնաբերում, բայց խնդրում են թույլ տան փռեն ասֆալտին, նկարեն, դեմքները փակեն ցույց տան Նիկոլին, որ իրենցից յան տա։ Այ ոնցոր էդ վիճակը լինի, դավաճան ցույց տանք, որ Նիկոլը իրեն լավ զգա, մենակ չզգա։
Ամիսներ առաջ ԱԱԾ-ն ասաց, որ մի 14 հոգու կալանավորել է լրտեսության մեղադրանքով։ Հետո մամուլը ուղղակի հայտնաբերեց, որ նրանցից մեկին, որ Շիրակի մարզից էր, բավարար ապացույցներ չեն ունեցել ու ազատ են արձակել․ բռնեցին, նկարեցին, խայտառակեցին, դավաճան հանեցին, 5 ամիս անց բաց թողեցին։ Հետո էն մյուսին բաց թողեցին Վեդիից։ Բաց են թողել, վերականգնել են ծառայության, բայց մարդը ամաչում է, ասում է ինձ խայտառակ են արել, էլ ո՞նց վերադառնամ ծառայության։ Այսինքն՝ հանրության աչքին թոզ են փչում անհիմն մեղադրանքներով։ Ու էդ անհիմն մեղադրանքը առաջին հերթին գալիս է երկրի վարչապետից։ Գնում է Հ1-ի եթեր, ասում է՝ ջոկատի զենքը պատերազմի ժամանակ պրծել է, գնացել են համալրելու, կոնկրետ անձը հրաժարվել է զենք տալ, չնայած պահեստը լիքն է եղել զենքով։ Դիմում են քննչական կոմիտեին, ասում են էդ ի՞նչ գործ է, պարզվում է՝ ոչ մի մեղադրյալ չկա, եթերում վարչապետը ստել է, որ հատկապես էն խուլ գյուղերում Հ1 նայողներն ասեն ա դե զենք չեն տվել, պատերազմը կրվեցինք, խեղճ հարիֆն ի՞նչ աներ։ Քարոզարշավի գնալիս Փաշինյանը ելույթում ասում է՝ սպան «S-300-ի վրայից պլատա ա հանում, որ տանի մեջի ոսկին ծախի՝ 30-40 հազար դրամով»: Պարզվում է՝ դա էլ է սուտ ասել։ Նիկոլ Փաշինյանի հրամանով բանակի համալրումը դադարեցվել է և ֆիդայինների են տարել պատերազմ, հետո նույն Փաշինյանն ասում է՝ էդ ֆիդայիններից մեկի ջոկի հրամանատարը ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ էր։ Նրան ո՞վ է տարել պատերազմ։ Ամեն ինչում չէ, էլի, որ կարող եք մարդկանց հիմարացնել։
Հարց եմ ուղղում բոլոր քննչական, անվտանգային մարմիններին, էդ որ մեկին բռնում եք, որ բջջային հեռախոս ստանալու դիմաց ուրացել ա հայրենիքը, բոլո՞ր դեպքերի հետևից եք գնում։ Էն որ հայտարարվեց մեր երկրում ունենք բարձր պաշտոնյա, որ թուրքի գործակալ է, ի՞նչ արեցիք։ Էն որ հայտարարվեց մարդամեկին ասել են 3 շրջան տուր պատերազմը կանգնեցնենք, չի տվել, նրա նկատմամբ ի՞նչ արեցիք։ Էն որ 600 դոլարով զրահաբաճկոններ են առել բանակին, դավաճանություն է՞, թե չէ։ Էն որ մենակ լրահոսի վերնագիր դնելու համար մի քանի հարյուր զոհ տալով մի ժամ պահելու համար բարձունք են գրավել, դավաճանություն է՞, թե չէ։ Կամ որ եթերով հայտարարվում էր, թե մեր զինված ուժերը այդ պահին ինչ օպերացիա են անում, դա տվյալների փոխանցում չէ՞, քննե՞լ եք։ Չնայած քննելու բան էլ չկա, ամեն բան պարզ է։ ՀԱՊԿ-ի օգնությունից հրաժարվելը դավաճանություն է՞, թե չէ։ Կամ՝ որ հայտարարում է՝ ես հրաման եմ տվել, որ Սյունիքից զորքերը հետ քաշեն։ Բա մի հատ էլ քննեք տեսեք, դրա դիմաց ի՞նչ է ստացել։
Հիմա ո՞ր մեկն է դավաճան․ թե՞ ձեզ թվում ա պետք է հավատանք, որ մի աֆիցերը 200 դոլարով ասաց Հնդկաստանից զենք ենք բերել, էն մեկելը 90 հազար դրամով ինչ-որ մի ուրիշ տվյալ տվեց ու պատերազմ պարտվեցի՞նք։ 9 զինվոր հրաժարվեցին պարտականությունները կատարելուց ու պարտվեցի՞նք։ Կամ եթե թշնամուն խրամատի քարտեզը ցույց տվողը դավաճան է, բա ականապատ դաշտերի քարտեզները թշնամուն տվո՞ղն ինչ է։ Ո՞վ ասեց, որ զորքի մասին տեղեկություն տվողը դավաճան է, բայց զորքը հետ քաշողը, հողեր հանձնողը դավաճան չէ։ Բա էդ դավաճանությունը պոզով ու պոչով է՞ լինում։ Թե՞ որ կապիտանն է անում, դավաճան է, որ գերագույն հրամանատարն է անում, խեղճ հարիֆ է։
Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը քանդում է լավից վատից կայացած բոլոր համակարգերը՝ հենց ներսից, հենց աշխատողների ձեռքով, ԱԺ-ն քանդեց իր պատգամավորական թիմով, կառավարությունը քանդեց իր նախարարություններով, բանակը քանդեց ներսից վատ կառավարմամբ, ԱԱԾ-ն քանդում ու հեղինակազրկում է հենց ներսից։
Հարգելի ԱԱԾ, սթափության ժամանակն է։ Իշխանությանը հիմա պետք է ջրից չոր դուրս գալը, բայց չե՞ք հասկանում որ ձեզ՝ անվտանգային համակարգը զրոյացնում է հենց ձեր ձեռքերով։ Ախր Նիկոլից հետո ոնցոր կյանք կա, չէ՞, պետք է նրանից հետո էլ մնալ, աշխատել, ո՞նց եք անելու։
Սևակ Հակոբյան
Աղբյուրը՝ yerevan.today