Լարսով Վրաստանից Ռուսաստան ճանապարհը փակ է մնում բեռնատարների համար
Վերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան ճանապարհը փակ է մնում բեռնատարների համար ձյան և մերկասառույցի պատճառով: Այս մասին այսօր հայտնել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար»,–ասված է հաղորդագրության մեջ:
Թեթև մարդատար տրանսպորտային միջոցների անցումը թույլատրվում է: Շարժումն իրականացվում է շարունակաբար՝ պաշտպանիչ թունելների միջոցով։
Նշենք, որ ճանապարհը բեռնատարների համար փակվել է երեկվանից։