Աշխարհ

03.02.2023 20:20


Մեսսին խոսել է ԱԱ 2026-ին մասնակցելու հավանականության մասին

Մեսսին խոսել է ԱԱ 2026-ին մասնակցելու հավանականության մասին

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին խոստովանել է, որ դեռ պատրաստ չէ հստակ ասել՝ կմասնակցի՞ 2026 թվականի աշխարհի առաջնությանը, թե՞ ոչ։ Այս պահին արգենտինացին 35 տարեկան է։

«Չգիտեմ, ես միշտ ասել եմ, որ տարիքիս պատճառով ինձ թվում է, որ շատ դժվար կլինի մասնակցել 2026 թվականի աշխարհի առաջնությանը։ Ես սիրում եմ ֆուտբոլ խաղալ, սիրում եմ այն, ինչ անում եմ, և քանի դեռ լավ մարզավիճակում եմ, շարունակում եմ վայելել այն։ Բայց հաջորդ աշխարհի առաջնությունը դեռ շատ հեռու է:

Ես ոչինչ չեմ սպասում։ Բայց կրկնում եմ՝ տարիքից ու ժամանակից ելնելով ինձ թվում է, որ դժվար է լինելու։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կզարգանա իմ կարիերան։ Ես շուտով կդառնամ 36 տարեկան, տեսնենք, թե ուր է գնում իմ կարիերան, ինչով եմ զբաղվում, և դա շատ բաներից է կախված»,-ասել է Մեսսին արգենտինական Ole-ի Twitch ալիքի ուղիղ եթերում։

2026 թվականի աշխարհի առաջնությունը կկայանա ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում հունիսի 3-ից հուլիսի 8-ը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը