ՌԴ-ն շարունակում է եղբայրական Հայաստանի կողքին լինել. Կոպիրկինը Վայոց Ձորի մարզում է
Ռուսաստանը շարունակում է քայլեր ձեռնարկել Հայաստանի մարզերի հետ աշխատանքը ավելի խորացնելու և համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։ Այս մասին ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ–ում ՌԴ դեսպանատունը։
Կոպիրկինը ընդգծել է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության դերն ու կարևորությունը։
«Չնայած նոր մարտահրավերներին, Ռուսաստանը շարունակում է եղբայրական Հայաստանի կողքին լինել»,-նշել է Կոպիրկինը։
Մարզպետն իր հերթին շնորհակալություն է հայտնել դեսպանին այցի համար։
«Չնայած նրան, թե ով ինչ է ասում, մենք, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզը, շարունակում ենք Ռուսաստանի հետ լինել։ Մենք վստահ ենք, որ Ռուսաստանը միշտ կաջակցի մեզ»,-նշել է Գրիգորյանը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am